Փոխադրում Մշո բարբառից

Օձը ու աղվեսը

Օձը ու աղվեսը եղբայրացան և ճանապարհ ընկան։ Ճանապարհին մեծ գետի հանդիպեցին։

Օձը ասում է․

-Աղվես եղբայր, ես լողալ գիտեմ, բայց քո չափ չգիտեմ, հենց մտնեմ գետը, կխեղտվեմ։

Աղվեսը ասում է․

-Էլ մեր եղբայրությունը ո՞ր օրվա համար է, ելիր մեջքիս, քեզ գետը կանցկացնեմ։

Օձը ելնում է աղվեսի մեջքին, աղվեսը մտնում է գետը, մի քիչ լողում է, դեռ կեսը չէին հասել, օձը գլուխը վերև է հանում և ուզում է աղվեսի բկից խեղդել։ Աղվեսը արդեն գիտեր օձի մտածածը, ու մինագամից կծում է օձի կոկորդը ու խեղդում, հանում է գետի ափ, գցում է ավազի վրա և ասում։

-Սա է քո եղբայրությունը, հիմա ուղիղ գնա։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *