Հաշվետվություն

Այս կիսամյակ աշխարագրությունից անցել ենք նոր մարզեր ուսումնասիրել լանդշավթը,ռամավարությունը, տեսարժան վայրերը և այլն։ Նաև այս կիսամյակ շատ աշխատել ենք քարտեզներով։ Մեր աշխարագության դասերը անցում են շատ հետաքրքիր քանի որ ամեն դասին բացահայտում ենք նոր վայրեր որոնք հետագայում ամպայման կայցելենք։ Այս կիամյակի ընթացքում նաև շատ արել ենք անհատակն աշխատնեքեր որոնք կատարել եմ սիրով։

Գեղարքունիքի մարզ
Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը
Կոտայքի մարզ
Կոտայքի մարզի տեսարժան վայրերը
Շիրակի մարզի զբոսաշրջության գլխավոր շրջանները
Արագածոտնի մարզ զբոսաշրջության զարգացման հեռանկարները
Տավուշի մարզի տեսարժան վայրերը

Կոտայքի մարզի տեսարժան վայրերը

Գառնու հեթանոսական տաճար-հին հայկական արևապաշտական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Garni-msu-wlm-3121.jpg

Աղվերան — Կոտայքի մարզի արևելյան մասում գտնվող տեսարժան գետնաժողով՝ Աղվերան գետի մոտ։ Լեռնային հանգստավայր և առողջարան Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղի տարածքում, Բուժական գյուղից հյուսիս։ Գտնվում է Երևանից 30 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա։

Երևան - Աղվերան - Yerani Travel

Աստուածավան — Կոտայքի մարզի արևմտյան մասում գտնվող անկախ ժամանակակից քաղաքներից մեկն է։Աստուածավան կոտայքը Հայաստանի մեկնարկային մարզն է, որը գտնվում է Հայաստանի արևմտյան մարզերում:

Արզնի — Կոտայքի մարզի արևելյան մասում գտնվող գետաժողովներում բնակվող քաղաք։ Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք։ Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ։ Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, մինչև 19-րդ դարի վերջերը:

Սպիտակ — Կոտայքի մարզի արևմտյան մասում գտնվող քաղաք, որտեղ հայտնվել են պատմական հուշեր։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե. Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որից ամենաշատը տուժեց Սպիտակն իր գյուղերով։ Երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում 9 բալ էր։ Վայրկյանների ընթացքում այն կործանեց քաղաքի մեծ մասը։

Spitak Спитак, Армения.jpg

Քարերի սիմֆոնիա-կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ 

Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան- Ծաղկաձորում դահուկորդների և սնոուբորդինգի սիրահարների համար առկա է 27 կմ ճանապարհ և 6 վերելակ հյուրերին տեղափոխելու համար։ գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին:

Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը

Աժդահակ- Գզըլտաղ, Կզըլտաղ, Ղզլըդաղ, լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. վերջինիս ամենաբարձր գագաթն է՝ 3597 մ, Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։

.Աժդահակ 07.jpg


Ծովինարի Սուրբ Սարգիս եկեղեցի-բազիլիկ եկեղեցի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։ Գտնվում է Սևանա լճի հարավային ափին։ Չունի գմբեթ։

Սևանա լիճ-բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Սևանավանք- հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա, Գեղարքունիքի մարզ, Հայաստան։ Հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։

Sevanavanq5.jpg

Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին-կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

Հայրավանք 112.jpg

Գեղարքունիքի մարզ

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115կմ, արևմուտքից արևելք 85 կմ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզի տարածքը կազմում է 240․033 հազ․ հա։ Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաքային Գավառ, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր։

Մարզի տարածքը, որն հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերեւույթից գտնվում է 1600-ից մինչեւ 3597 մետր բարձրության վրա: Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։ Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է 34․000 բնակիչ։ Մարզի բնակչության 99 տոկոսից ավելին հայեր են, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ:Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։

Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ), ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթը (3598մ): Բարձր լեռներ են Սպիտակասարը (3555մ), Վարդենիսը (3522մ), Գեղասարը (3446մ): Ամենաերկար գետերն են Արգիճտին (51կմ), Գավառագետը (47կմ) և Մասրիկը (45կմ), առկա են նաև խառնարանային լճեր Աժդահակ և Աղմաղան (մինչև 50մ տրամագծով և 15մ խորությամբ):

Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային (բարձրությունը ծովի մակերևույթից 1898մ). եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազ. քառ. կմ. լճի հայելու մակերեսը 1.2 հազ. քառ. կմ. ծավալը 35.8 մլդ. խմ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա:

Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Աևանա լիճն իր հերթին շրջապատված է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ եկեղեցիներով, որոնցից առավել հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները:

Մարզի տարածքում գործում է 292.2կմ. միջպետական, 110,8կմ. հանրապետական 312,6կմ. մարզային նշանակության և 141,9կմ. համայնքային ենթակայության ճանապարհներ: Մարզի տարածքում է անցնում Երևան-Սևան-Դիլիջան հանրապետական մշանակության մայրուղին: Մարզի բոլոր 5 քաղաքներից մինչև մայրաքաղաք ամեն օր գործում է հասարակական տրանսպորտ:

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է
230.000 տոննա կարտոֆիլ, 250.000 տոննա անասնակեր, 35.000 տոննա կաղամբ, 60.000 տոննա հացահատիկ, 7.000 տոննա պտուղ, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը, հնդկական ՙՍթերլայթ՚, հայկական ՙՄիկա-ցեմենտ՚ ընկերությունների կողմից: Գորգագործական արտադրամասեր են գործում Մարտունի, Սեւան, Ճամբարակ քաղաքներում եւ Կարմիրգյուղում: Մեծ համբավ ունեցող գորգերը արտադրվում, արտահանվում եւ իրացվում են ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Գորգագործության զարգացման հիմնական ներդրողներն ու կազմակերպիչները ՙԹուֆենկյան հիմնադրամ՚ եւ Մեգերյան եղբայրներ՚ ընկերություններն են:

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա):

Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

2019թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  1. արդյունաբերություն` 10.5 %,
  2. գյուղատնտեսություն` 8.3%,
  3. շինարարություն` 5.9%,
  4. մանրածախ առևտուր` 4.6%,
  5. ծառայություններ` 6.1%:

Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Մարզը մեծ դեր ունի էներգետիկայի ոլորտում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր կազմակերպություն: Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ ոլորտները.

  1. սննդամթերքի և խմիչքների արտադրություն (մսի և մսամթերքի մշակում և պահածոյացում, մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի, ըմպելիքի արտադրություն),
  2. ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),
  3. մետաղագործական արդյունաբերություն և մետաղյա արտադրատեսակների արտադրություն (պողպատի և թուջի ձուլում),
  4. կահույքի արտադրություն, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն Մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ:

Մարզի տարածքում են գործում հանրապետության 3 խոշոր թռչնաֆաբրիկաներ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի):

ՀՀ Մարզեր և համայնքեր:Կոտայքի մարզ: | tamlime

Աբովյան քաղաքը (2020թ. տարեսկզբին` 44.9 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա: Հանրապետության ամենաարագ աճող քաղաքներից է, արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում գարեջրի արտադրությունը: Բյուրեղավան քաղաքի (2020թ. տարեսկզբին` 9.1 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 24 կմ հեռավորության վրա) արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (ապակե տարայի, ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություններ): Եղվարդ քաղաքը (2020թ. տարեսկզբին` 11.9 հազ. բնակիչ) գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, հեռավորությունը Երևանից 18 կմ է: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ հատկապես առանձնանում է սննդամթերքի և խմիչքների արտադրությունը (թորած ալկոհոլային խմիչքների (կոնյակի), կաթնամթերքի), կաշվե արտադրատեսակների և կոշկեղենի արտադրությունը: Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի մեջ հիմնական ուղղությունը հացահատիկի մշակությունն է:
Նոր Հաճն քաղաքի (2020թ. տարեսկզբին 9․3 հազ․բնակիչ, հեռավորությունը Երևանից 30կմ է) արդյունաբերության հիմնական ուղությունը մշակող արդյունաբերություն է, որի մեջ գերակշիռ տեղն ունի կահույքի և ոսկերչական արտադրանքների արտադրությունը։

Հրազդան քաղաքի (2020թ․ տարեսկզբի 40․0 հազ․) բնակիչ) հեռավորությունը Երևանից 50 կմ է: Գտնվում
է Հրազդան գետի վերին հոսանքի ձախ ափին: Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Այստեղ է
գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, որը հզորագույնն է Հայաստանի Հանրապետությանում: Արդյունաբերության մյուս ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (մասնավորապես ցեմենտի արտադրություն)։

Չարենցավան քաղաքը (2020թ․ տարեսկզբին 20․4 հազ․բնակիչ) գտնվում է Երևանից 36 կմ հեռավորության վրա, Հրազդան գետի ձախ ափին: 1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական կազմակերպություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի մետաղագործական արդյունաբերությունը և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը (պողպատի և թուջի ձուլում):
Ծաղկաձոր քաղաքի (2020թ. տարեսկզբին`1.2 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա) կլիման մեղմ է և առողջարար: Առողջարանային քաղաք է:

Շիրակի մարզի զբոսաշրջության գլխավոր շրջանները

Յոթ վերք

Յոթ Վեր եկեղեցու անվանումը խորհուրդն է եկեղեցում պահպանվող նկարի, որն, ըստ ավանդության. մագաղաթի վրա պատկերվել է Ղուկաս Ավետարանչի ձեռքով: Նկարը խորհրդանշում է Աստվածածմոր յոթ վերքերը: Խաչված Քրիստոսի շուրթերից թռած յոթ բառերը մխրճվում են Մարիամի սիրտը՝ յոթ սուր վերքեր պատճառելով նրան:
Մարիամին իր յոթ վերքերով պատկերելը բնորոշ է կաթոլիկներին: Նրանք պատկերում են Աստվածամորը թախծոտ և վշտացած դեմքով և յոթ սրեր մխրճված նրա սրտում:

Սառնաղբյուր

Սառնաղբյուր գյուղը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է: Գյուղը գտնվում է Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևելք։ Սառնաղբյուր գյուղը առավելապես հայտնի է իր երկու եկեղեցիներով: Առաջինը կառուցվել է 1883 թվականին և կոչվում է Սբ. Թադեոս Առաքյալի անունով: Եկեղեցին եռանավ բազիլիկ տիպի կառույց է։ Գյուղամիջի մյուս եկեղեցին` Սբ. Հակոբը, ամենահինն է, որը բազմիցս վերափոխվել է: Ուսումնասիրություններից հայտնի է, որ եկեղեցին պատկանում է բազիլիկ տիպի կառույցներին, որից, ցավոք, շատ քիչ բան է պահպանվել: 

Արփի լիճ

Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում՝ Աշոցքի սարահարթում, Թուրքիայի և Վրաստանի սահմանին։Արփի լճի ավազանը և Ջավախք-Շիրակ բարձրավանդակը առանձնանում են ուրույն էկոհամակարգով և կենսաբազմազանությամբ: Ուստի, այս տարածքը պահպանելու համար 2009 թվականին ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը: Ջավախք-Շիրակ բարձրավանդակի հայաստանյան հատվածում գրանցվել է ավելի քան 140 թռչնատեսակ, որոնցից շատերը բնադրում են Արփի լճի ավազանում։

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժ` գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ 

Արուճի եկեղեցի

Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի, ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում: Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ` Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662-ին, ըստ մատենագրական վկայությունների` ավարտվել 666-ին. օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին: Մինչև Ս. Գրիգոր եկեղեցու հիմնադրումն Արուճում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է Դվինի եկեղեցական ժողովին:

Անիպեմզա

Անիպեմզա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Անիպեմզա, գյուղ Անիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 49 կմ հեռավորության վրա։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ, 1938 թվականին դարձել է քաղաքատիպ ավան, 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի գյուղական բնակավայրերի շարքը։ Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա։

Երերույքի տաճարը

Երերույքի տաճարը, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական կառույց է, որը տեղակայված է Շիրակի մարզում, Անիպեմզա գյուղի մոտ: Կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում։ Պահպանվել է կիսավեր վիճակում: Իր տեսակի մեջ եզակի է Հայաստանի հնագույն եկեղեցիների շարքում։ Տաճարի կողքին պեղվել է 200 մ երկարությամբ անտիկ ջրամբարի պատնեշը` հին հայերի ինժիներական մտքի ապշեցուցիչ օրինակ: Ամենահին հունական արձանագրությունը հարավային պատին է՝ այն վերագրվում է 8-րդ դարին:

Դաշտադեմ ամրոցը

Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։  1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

հառիճի վանք

Հառիճի վանք, Հառիճավանք վանական համալիրը

Հառիճավանք — գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին, գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից:Պատմական տարեգրություններում չի պահպանվել որևէ տեղեկություն վանքի առաջին`Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցման տարեթվի մասին: Սակայն նրա ճարտարապետական և դեկորատիվ տարրերի ուսումնասիրությունն ու պատերին պահպանված արձանագրությունների վերլուծությունը ցույց տվեցին, որ եկեղեցին հիմնվել է VII դարում: 

Մարմաշենի վանք

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության ծառայության

Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին:Հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Այն եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն:Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր :Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, 3 եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:

Լմբատավանք

Լմբատավանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով , արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի , պայտաձև խարանն ու կամարները։

Աղբյուրները՝ 1 2 3 4 5 6 7 8 9 10

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մարզի ընդհանուր նկարագիրըԱրագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: ՀՀ Արագածոտնի մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ և զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Աշտարակի տարածաշրջանը եւ  Թալինի տարածաշրջանի մի մասը գտնվում են   նախալեռնային գոտում, իսկ Ապարանի եւ Արագածի տարածաշրջանները ու Թալինի տարածաշրջանի մի մասը՝ լեռնային գոտում, ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է մոտ 162000 մարդ: Մարզում կա 72 համայնք: Պատմամշակութային առումով մարզը մի յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ դրանց վկայությունները։ Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`   Արագածի միջև:

Արագածոտնի մարզի քաղաքները Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է`   Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասաղ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա:Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով:

Մարզային կենտրոն դառնալուց հետո (1995թ.) կատարում է նաև մարզի ընդարձակ տարածքի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կազմակերպիչ կենտրոնի գործառություն: Քաղաքում մարզային ղեկավար մարմիններից բացի գործում են հայտնի գիտական հաստատություններ, ժամանակակից արդյունաբերական ձեռնար­կություններ, կրթական, մշակութային ու առողջապահական հիմնարկներ:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք`   Թալինը և Ապարանը:Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:

Արագածոտնի մարզ զբոսաշրջության զարգացման հեռանկարները

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ագրոտուրիզմի գլխավոր զբոսաշրջային ռեսուրսը հանդիսանում է հողը, ընտանի կենդանիները, գյուղատնտեսական ռեսուրսները և գյուղական բնակավայրերը: Ագրոտուրիզմը գյուղական վայրերում ժամանակավոր հանգիստն է գեղագիտական, ճանաչողական և առողջարարական նպատակներով, որի ժամանակ գիշերակացն իրականացվում է գյուղական բնակչությանը պատկանող բնակարաններում, առանձնատներում և օգտվում տվյալ վայրի զբոսաշրջային ռեսուրսներից:

Հայաստանի Հանրապետության ռելիեֆային բարդ ու կլիմայական պայմանները թույլ են տալիս զարգացնելու ագրոտուրիզմը: Նշենք, որ դեռևս 19-րդ դարի կեսերից Հայաստանը հանդիսանում է Կովկասի զբոսաշրջային օջախներից մեկը, որի համար հիմք էր հանդիսանում պատմա-հնագիտական հուշարձանները,
տեսարժան վայրերը, բնության անկրկնելի տեսարանները: Այս առումով ՀՀ մարզերից առանձնանում է Արագածոտնի մարզը: Մարզի տարածքը կազմում է 2756 կմ2 (ՀՀ ընդհանուր տարածքի 9,3%), որտեղ բնակվում է 128,5 հազ. մարդ (ՀՀ բնակչության 4,3%, 01.01.2017թ.): Մարզի բնակավայրերի թիվը 120 է, որից 3 քաղաք և 117 գյուղ: Ագրոտուրիզմի զարգացման համար կարևոր ցուցանիշ է գյուղատնտեսական նշանակության հողերի ցուցանիշները՝ 218.219 հա, որից վարելահողեր՝ 54,100 հա։

Արագածոտնի մարզի ագրոտուրիզմի զարգացման համար առանձնացնում ենք մի շարք գործոններ՝ տնտեսական, էթնիկ, բնաաշխարհագրական, պատմամշակութային: Արագածոտնի մարզն իրենից ներկայացնում է գյուղատնտեսական և լեռնահանքային արդյունաբերության շրջան: Մարզի գյուղատնտեսական մասնագիտացումը ձևավորվել է գերազանցապես բնակլիմայական պայմաններում:
Նրա հարավային կեսում՝ նախալեռնային գոտում, գերակշռում է բուսաբուծությունը, պտղաբուծությունը, ալկոհալային խմիչքների, պահածոների արտադրությունը (Աշտարակ, Օշական, Արտենի, Ոսկեվազ, Կարբի և այլն): Այս գոտին ընդգրկում է Թալինի տարածաշրջանի ցածրադիր հատվածները և Աշտարակի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ: Գոտուն բնորոշ է նաև ոչ ավանդական բանջարաբուծության
զարգացումը, որը կարող է իր հերթին հետաքրքրություն առաջացնել ագրոզբոսաշրջիկների շրջանում:

Բարձրադիր գոտին ընդգրկում է Ապարանի և Արագածի տարածաշրջաններն ամբողջությամբ և Թալինի տարածաշրջանի մի մասը: Բնորոշվում են անասնաբուծության մասնագիտացմամբ: Ագրոզբոսաշրջային առումով մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել գյուղմթերքների արտադրությունը՝ կաթնամթերքի և հատկապես պանրի (Ապարան, Քուչակ, Ծաղկահովիտ և այլն): Ամբողջ մարզի տարածքի համար բնորոշ է մեղվաբուծությունը, որը եկամտաբեր ճյուղ է և շահավետ բոլոր առումներով: Վերջին տարիներին մարզի տնտեսության մեջ ձևավորվել են նոր ճյուղեր, ինչպիսիք են ճագարաբուծությւոնը և ջայլամաբուծությունը։

Արագածոտնի մարզը ՀՀ բնակչության մեջ աչքի է ընկնում ազգային կազմով: Հայերից բացի զգալի թիվ են կազմում եզդիները: ՀՀ-ում բնակվող եզդիների ավելի քան 4/5 –ը ապրում են Արագածոտնի մարզում: Արագածի և Թալինի տարածաշրջաններում են զուտ եզդիաբնակ գյուղերը, որոնց թիվը է 13-է՝ Արևուտ, Դդմասար, Թլիկ, Հակո, Կանչ, Սորիկ, Օթևան, Ռյա Թազա, Ալագյազ, Ջամշլու, Միրաք, Շենկանի, Շամիրամ
(Աշտարակի տարածաշրջան): Էթնիկ փոքրամասնություններն աչքի են ընկնում ոչ միայն գյուղատնտեսական մասնագիտացմամբ, այլ նաև ազգային սովորույթներով (հարսանիք, թաղման արարողություններ) և խոհանոցով, որոնք կարող են խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար։

Արագածոտնի մարզի հայ բնակչության նախնիները գաղթել են 18-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի սկզբներին Արևմտյան Հայաստանի Սասունի, Մուշի և Ալաշկերտի շրջաններից և մինչև օրս պահպանել են տարածաշրջանի ավանդույթներն ու խոհանոցը, որն արժանավայել ձևով փոխանցվում է սերնդեսերունդ:
Հատկանշական են սասնա պարերը, երգերը, ասույթները, կենցաղային խաղերը և այլն: Արագածոտնի մարզը գտնվում է ծովի մակարդակից 1030-4090 մ բացարձակ բարձրությունների միջև, Ոսկեվազ–Օշական հատվածից մինչև Արագածի լեռնագագաթ: Բնականաբար այստեղ հանդես են գալիս վերընթաց բոլոր գոտիները՝ սկսած կիսաանապատայինից մինչև ձյունամերձը, որտեղ բնության ներքին և արտաքին ուժերն իրենց կնիքն են դրել ռելիեֆագոյացման վրա, ձևավորելով հողերի, բույսերի և կենդանական աշխարհի յուրահատուկ նմուշներ: Մարզի տարածքն աչքի է ընկնում տեղումների տարեկան քանակի մեծ տատանումներով՝ 300-320 մմ (ցածրադիր վայրեր) մինչև 900-1100 մմ (Արագածի գագաթամերձ շրջան): Հունվարին միջին ջերմաստիճանը տատանվում է -50 C մինչև -120C, իսկ հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24,50C –ից մինչև 50C: Մարզի տարածքում բարձր է արևափայլի տևողությունը (տարեկան 2200-2600 ժամ), իսկ հյուսիսային հատվածը և միջլեռնային գոգավորությունները աչքի են ընկնում մշտապես փչող քամիներով, հատկապես Փամբակի լեռնաշղթայի շրջանը, Ծաղկահովիտ գյուղի մեձակայքը, որտեղ էլ
կառուցվել է մեր հանրապետությունում առաջին հողմային էլեկտրակայանը: Մարզի ջրաբանական ցանցը զարգացած չէ, որը պայմանավորված է լավային ծածկոցների առկայությամբ, որոնցով ներծծվում են թափված տեղումների զգալի մասը: Շատ են ժամանակավոր հոսք ունեցող գետակները, սելավները: Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, հանքային ջրերը (Թթուջուր): Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ 89 կմ Գեղարոտ և Ամբերդ վտակներով: Սրանց աշխատանքի շնորհիվ հունի առանձին հատվածներում ձևավորվել են բնության անձեռակերտ հուշարձաններ՝ կիրճեր (Արքաշենի, Ամբերդի, Քասաղի, Սաղմոսավանքից մինչև Աշտարակ): Հունի առանձին հատվածներ աչքի են
ընկնում փոքրիկ ջրվեժներով: Քասաղի վրա կառուցված Ապարանի (91մլն/մ3) և Հալավարի ջրամբարները կարող են օժանդակել ագրոզբոսաշրջությանը տարբեր առումներով (հանգիստ, լողափ, ձկնորսություն, ջրային սպորտաձևեր): Զբոսաշրջային կարևոր դեր ունեն Արագածի գագաթների միջև գտնվող սարավանդի լճերը: Մարզը հարուստ է խմելու բարձրորակ ջրի պաշարներով: Մարզի բուսական և կենդանական
աշխարհը հիմնականում լեռնային տափաստանային և մարգագետիններին բնորոշ տեսակներն են: Հանդիպում են՝ բուրավետ օշինդր, բարձր լեռնային երիցուկ, օշեյի ջուխտակ, գայլաթաթ և այլն, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ (Բյուրականի մոտ), փշատերևների (Ապարանից հյուսիս, Արագածի լանջերին) անտառակներ։

Բնական էկոհամակարգերը պահպանելու համար մարզի տարածքում ստեղծվել է Արագածի ալպյան արգելավայրը: Արգելավայրը գտնվում է 3000 մ և ավել բարձրության վրա և զբաղեցնում է 300հա տարածք, իր մեջ ներառելով Քարի լիճը: Լճի շրջակայքի բուսականությունը մարգագետնային է, որն էլ պահպանության հիմնական օբյեկտն է: Կարճատև ամռան ընթացքում մարգագետինները վերածվում են գունագեղ
ալպյան գորգերի: Արգելավայրի գեղատեսիլ տեսարանները էկո և լեռնային զբոսաշրջության անգնահատելի վայրեր են, իսկ ստորոտներին տեղադրված գյուղական բնակավայրերի համար՝ ագրոտուրիզմին խթանող օջախներ:

Արգելավայրի և մարզի այլ տարածքների լեռնային հատվածներում տարածված են քարային ծովերը, քարակառկառները <<չինգիլները>>, որոնք նույնպես հետաքրքրություն են առաջացնում ագրոզբոսաշրջիկների շրջանում: Ագրոզբոսաշրջության զարգացման կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում մարզի տարածքով մեկ սփռված տարբեր ժամանակների պատմամշակութային հուշարձանները: Դրանք համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն Աշտարակի տարածքում: Զբոսաշրջային առումով չափազանց ուշագրավ է Ամբերդի ամրոցը, որը քարեդարյա բնակավայր է, որտեղ բրոնզե դարում կառուցվել է ՝ Ուրարտական բերդաքաղաք: Ամբերդի դղյակը կառուցվել է 7-րդ դարում Կամսարականների կողմից ու եղել է նրանց նստավայրը: Արագածի հարավային լանջերին է գտնվում 200 հա տարածք զբաղեցնող Ագարակի պեղավայրը, որտեղ ստեղծվել է պատմահնագիտական արգելոց: Պեղումներն շարունակվում են, գտածոներն ունեն 3500 տարվա պատմություն: Արագածից քիչ հեռու գտնվում է 4-րդ դարի Արշակունիների դամբարանն Աղցքում: Աշտարակի տարածաշրջանում զբոսաշրջային առումով մեծ հետաքրքրություն է առաջացնում Արուճը՝ Ս. Գրիգոր եկեղեցին (7-րդ դար), քարավանատունը (13-րդ դար), Մամիկոնյանների պալատը

Ագրոզբոսաշրջության առումով պատմամշակութային օջախները և հին գյուղերը կարող են դառնալ հայտնի կենտրոններ՝ Սաղմոսավանքը (Սաղմոսավան), Հովհաննավանքը (Օհանավան), Ղ. Փարպեցու գերեզմանը (Փարպի), Ս. Գևորգ եկեղեցին (Մուղնի), Մ. Մաշտող եկեղեցին (Օշական), Ծիրանավոր, Կարմրավոր,
Քասաղի կամուրջը, տուն-թանգարաններ (Պ.Պռոշյան, Սիսակյան): Թալինի տարածաշրջանում կարելի է առանձնացնել Թալինի, Իրինդի եկեղեցիները, Դաշտադեմի ամրոցը և Ապարանի տարածաշրջանում՝ Ապարանի, Քուչակի եկեղեցիները: Վերը նշված բնակավայրերը և ուրիշ շատերը կարող են դառնալ ագրոզբոսաշրջության խոշոր կենտրոններ, պայմանավորված իրենց գյուղատնտեսական ուղղվածությամբ, բարետես կառուցապատմամբ, պատմամշակութային արժեքներով: Ագրոզբոսաշրջային առումով մենք
առանձնացնում ենք նաև Արտաշավանից դեպի Ամբերդ և Արագած տանող ճանապարհի հատվածում լքված Նիգատուն և Լուսաղբյուր գյուղերը, որոնց շրջակայքն աչքի են ընկնում գեղատեսիլ բնությամբ, իսկ որոշ հեռավորության վրա՝ Երևան-Ապարան մայրուղու ձախ կողմում կառուցված հայկական տառերը և խաչը:
Ագրոզբոսաշրջությունն Արագածոտնի մարզի համար կարող է դառնալ մոտ ապագայում եկամտի հիմնական աղբյուրներից մեկը: Մարզի 117 գյուղական բնակավայրերից յուրաքանչյուրը որևէ ուղղվածությամբ կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն, բայց արդեն երկուսում՝ Օշականում և Բյուրականում ստեղծվել և հաջողությամբ զարգանում է ագրոզբոսաշրջությունը: Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, բարեկարգ կառուցապատումը, ճանապարհային և սպասարկման ենթակառուցվածքները քաղաքի ձորը կից հյուրատներով ու սննդի օբյեկտներով, մշակույթի պալատը, պտղաբուծությունը, գինեգործությունը,
հյուրատուն-առանձնատները խթան են հանդիսանում Օշականը դառնալու զբոսաշրջային կենտրոն: Բյուրականում՝ պտղաբուծությունը, կաթնամթերքի արտադրությունը, առողջարար բնությունը, աստղադիտարանը, բարետես գյուղն իր առանձնատներով ևս ագրոզբոսաշրջության զարգացման հիմք կարող են հանդիսանալ: Բացի վերը նշված գյուղերից ագրոզբոսաշրջությամբ որոշակի ներդրումներից հետո, կարող են աչքի ընկնել Ակունքն իր (դամբարանադաշտով), Աշնակը (ավանդույթներով, խոհանոցով, պարի համույթով), Երնջատափը (սառնորակ աղբյուրներով, հանգստյան տներով), Թթու-ջուրը (հանքային ջրերով) և այլն:
Այսպիսով Արագածոտնի մարզում ագրոզբոսաշրջության զարգացման համարառկա են բոլոր պայմանները: Օժանդակող դեր կարող է հանդիսանալ մայրաքաղաքի հարևանությունը: Սակայն սպասարկման ենթակառուցվածքների ցածր մակարդակը, տեխնիկական վատ վիճակը, որոշ ենթակառուցվածքների բացակայությունը (ճոպանուղի, լեռնային բարեկարգ արահետներ, ցուցանակ-վահանակներ և այլն),
շահագրգիռ կազմակերպությունների բացակայությունը կամ անտարբերությունը բացասաբար են ազդում ագրոզբոսաշրջության զարգացման, արդյունքում էլ բնակչության սոցիալական մակարդակի բարձրացման և տնտեսության բարգավաճման վրա:

Տավուշի մարզի տեսարժան վայրերը

Դիլիջանի ազգային պարկ

Դիլիջանը, թերևս, Տավուշի մարզի ամենագեղեցիկ քաղաքն է: Այն Հայաստանի խոշոր առողջարանային քաղաքներից է: Դիլիջանի ազգային պարկը հայտնի է անտառային լանդշաֆտով, հարուստ բուսական և կենդանական աշխարհով, հանքային ջրերի աղբյուրներով, բնական և մշակութային հուշարձաններով: Այն ստեղծվել է 1958 թվականին: Սկզբնապես եղել է որպես արգելոց, իսկ 2002 թվավականին վերափոխվել է ազգային պարկի: Ստեղծման գլխավոր նպտակտը բուսական և կենդանական աշխարհի պահպանումը, հարստացումը և տեղական պայմաններում նոր տեսակների ստացումն է։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Գոշավանք

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է: Գտնվում է Գոշ գյուղի եզրին՝ Գետիկ գետի ձախ ափին: Եկեղեցու նախկին անունը Նոր Գետիկ էր, սակայն Մխիթար Գոշի մահից հետո եկեղեցին վերանվանվել է Գոշավանք՝ ի պատիվ նշանավոր հայ գիտնական, պատմաբան, առակագիր և ուսուցիչ Մխիթար Գոշի: Ժամանակին այս եկեղեցին ուշագրավ կրոնական, կրթական և մշակութային կենտրոն էր, որտեղ Գոշն ապրել և աշխատել է շուրջ 25 տարի:
Հետաքրքիր մի ավանդություն կա հյուսված «Գոշ» անվան հետ կապված․ ըստ այս լեգենդի Մխիթար Գոշը երազում տեսնում է Աստծուն, ով զգուշացնում է, որ յոթ տարի շարունակ պտղատու տարիներ են սպասվում, սակայն պտղաբերությանը հաջորդելու է երկարատև երաշտ: Տերը հորդորում է Գոշին, որ վանքերում կառուցեն ամբարներ և ծայրից ծայր լցնեն պահեստները հացահատիկով: Երաշտի սկսելուն պես Մխիթար Գոշը վերցրնում է մի մեծ զամբյուղ` «գուշ», լցնում է այն հացահատիկով, բաժանում մարդկանց և սովից փրկում նրանց: Ահա վարկածներից մեկը, թե ինչու հայ մեծ առակագիրը, հոգևորականը, հասարակական գործիչը ստացավ Գոշ անունը։

Մակարավանք

Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 24 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։ Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդկազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը։ Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։

ԳՈՇԻ ԼԻՃ

Գոշի լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Գոշ գյուղի մոտ: Լճի երկարությունը 100 մետր է, իսկ լայնությունը` 80մ։ Առավելագույն խորությունը 8մ է։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է ընդամենը 14° C:
Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների` ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն։
Այս տարածքը աստվածների նստավայրի է նման: Նախկան Գոշի լիճը տեսնելը կարող նաև այցելել Գոշավանքը: Գոշավանք վանական համալիրը գտնվում է Գոշ գյուղում։ Հիմնադրվել է Իվանե և Զաքարե Զաքարյանների և նրանց վասալների Խաչենի տիրակալների Վախթանգի և Գրիգորի անմիջական աջակցությամբ ու միջնադարյան Հայաստանի մեծ մտածող Մխիթար Գոշի նախաձեռնությամբ(12–13–րդ դդ.)։ Վանական համալիրը կառուցվել է նախկինում ավերված Գետիկի վանքի տեղում, որի հետևանքով էլ նոր վանքը սկզբում անվանել են Նոր Գետիկ, իսկ հետագայում Գոշի անունով Գոշավանք։