Տուր դեպի Վայոց Ձոր

Օր առաջին

Marriott Hotel

Ущелье андзаваджур

Վիշապաքար

Arpa Cafe

Արենի Արենիյի

սելաֆատար

Նորավանք

Grand Resort Jermuk

Օր 2

Ջերմուկի պատկերասրահ

Ջերմուկ ջրվեժ

Ջերմուկի ճոպանուղի

Restoran «steak house»

3 օր

Grand Resort Jermuk

Աղնջաձորի քարավանատուն

Սելիմի քարավանատուն

ՀայրավանքԲերդկունքի ամրոց

Marriott Hotel

Վայոց ձորի բերդերը

Ամրոց «Քոշկաբերդ»

կառուցվել է X դ՝ Կյուրիկյանների թագավորության շրջանում և հսկել է Դեբետի կիրճով անցնող առևտրական ճանապարհը։Ամրոցի տարածքում պահպանվել է համաժամանակյա գյուղատեղիի, բնակելի քարայրների, ուշմիջնադարյան եկեղեցու ավերակներ։

Սմբատաբերդ

«Սմբատաբերդ» ամրոցը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է Արշակունիների թագավորության շրջանում։ Համաձայն պատմական տեղեկությունների՝ V դ ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև ճակատամարտ է տեղի ունեցել։Ստույգ հայտնի չէ ամրոցի իրական անունը։ Ժողովուրդը Սմբատաբերդ է կոչում, թերևս XIII դդ  նշանավոր իշխան Սմբատ Օրբելյանի պատվին, որը գուցե վերակառուցել և ամրացրել է բերդը։ Չի բացառվում, որ ամրոցի անունը կարող է կապված լինել նաև X դ  Սյունիքի թագավորության հիմնադիր Սմբատ Սյունի իշխանի անվան հետ:

Ամրոց «Էրթիջ»

Էրջիթի ամրոցը ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք։ Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարյան մարտերի ժամանակ կարևոր նշանակություն է ունեցել։Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր։ Պահպանվել է պարսպապատի հիմքը։

Պռոշաբերդ

Պռոշաբերդ, բերդ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում այժմյան Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս։ Գտնվում է զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։ Կառուցել է Պռոշ իշխանը 13-րդ դարում, ուստի տեղացիներն այն սովորաբար անվանել և այժմ էլ անվանում են «Պռոշա բերդ», «Պռոշ իշխանի բերդ»։

կապույտ Ամրոց

կառուցվել է X դ, իսկ Օրբերյանների իշխանության շրջանում՝ XIII դ վերակառուցվել և շարունակել է ծառայել որպես ռազմական հենակետ և բնակավայր:

Խոր Վիրապ

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն: Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին: Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:

Էջմիածին

Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածին այժմ հայտնի է որպես Էջմիածին։ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։

Էջմիածինն անվանում են «սուրբ քաղաք», քանի որ այն համարվում է երկրի «հոգևոր մայրաքաղաքը»: Ժամանակին այն եղել է երկրի ամենամեծ քաղաքներից մեկը և Հին Հայքի մայրաքաղաքը: Հին Էջմիածնի տարածքը բնակեցվել է մ.թ.ա III դարից:

Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը ստեղծվել է 1964թ.: Նրա դահլիճներում և պահոցներում ցուցադրվում և պահպանվում են տասնյակ հազարավոր նմուշներ, հսկայական ազգագրակա նյութ: Սկզբնական շրջանում թագարանի նյութերի համալրումը կատարվել է աշակերտների, ուսանողների և հավաքչական աշխատանքների շնորհիվ:

Մայր Տաճարի թանգարանը գտնվում է տաճարի հարավ-արևելյան մասում: Այն կառուցել է 1869 թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը` Ռուսաստանի հայ համայնքի միջոցներով: Շինությունը ձգվում է Մայր Տաճարի ավագ խորանի ողջ լայնությամբ` հարավային և արևելյան կողմերով: Մինչ թանգարանի կառուցումը ավանդական սրբազան մասունքները պահվել են բեմի հետևում գտնվող Մայր Տաճարի սրահներում և արևելյան պահոցներում:

«Ռուբեն Սևակ» թանգարան

Թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավային մասում՝ սարկավագաց կացարանի երկհարկանի շենքի առաջին հարկում: Շենքը կառուցվել է 18–րդ դարում ՝ Ղազար Ջահկեցի կաթողիկոսի օրոք (1737-1751 թթ.), և կոչվել նրա անունով՝ Ղազարապատ: Սկզբանական շրջանում առաջին հարկը ծառայել է որպես հյուրատուն և հյուրասրահ, իսկ երկրորդ հարկը՝ կացարան ճեմարանականների և ուխտավորների համար:

Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, գործում է որպես Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ 1948 թվականից։ Թանգարանը գտնվում է Էջմիածնում, այն տանը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։

Տուր Արագածոտն

օր 1

Հավգվում ենք հյուրանոցի դիմաց
Օշական
Քամանչայի թանգարան
Կարմրաոր եկեղեցի
Ճաշ Arzé Lebanese Café by Pascal & Diodato Ashtarak
գուրմե դուրմե 600 դր․
Ծիրանավոր եկեղեցի
Սպիտակավոր եկեղեցի
Հովհաննավանք
Ընթրիք Local Flavors
Գիշերակաց Ureni Hotel 15000 դր․

օր 2

նախաջաշ Բարդիներ
Արշակունիների դամբարան
Տեղերի վանք
Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ
Ճաշ չրի տուն
Ամբերդ ամրոց
Քարի լիճ
Ընթիք Ալագյազ սար
Արագած Հյուրանոց 25․000

օր 3


Նախաջաշ Aragats Restaurant
Դաշտադեմ ամրոց
Թալինի Կաթողիկե եկեղեցի
Ճաշ Political Cafe
Սուրբ Գրիգոր եկեղեցի
Վան Արդի
վերադարձ Երևան

Բյուրականի զբոսաշրջային պոտենցյալը

Աշտարակի տարածաշրջանի բնակավայրերում կան այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բավարարել տարբեր ճաշակներ եւ նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների պահանջարկը: Աշտարակի շրջակայքում են ցրված միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Սաղմոսավանքը, Օհանավանքը։ Այս տարածքում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը:
Փաստն այն է, որ տարածաշրջանը կենտրոնացած է հիմնականում ներքին տուրիզմի վրա: Ճիշտ է, վերջին շրջանում արտասահմանյան տուրիստներին ներգրավելու առումով որոշ ակտիվություն նկատվում է՝ շնորհիվ տուրիստական ուղղվածություն ունեցող ընկերությունների: Բյուրականի աստղադիտարանի առկայության հնարավորությունը: Այն կարող է դառնալ տուրիստական կենտրոն՝ ապահովելով մեծ թվով զբոսաշրջիկների հոսք դեպի բնակավայր:

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ, Աստղադիտարանի առաջին տնօրենի` Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ։Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Բյուրականի աստղադիտարան անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։

Հայաստանում խխունջի առաջին ու միակ ֆերման Բյուրականում է: Եվրոպայից ներկրված խխունջների համար այստեղ ստեղծել են հատուկ պայմաններ: Վահե Հախվերդյանի համար խխունջաբուծությունը յուրատեսակ հոբբի է։ Խխունջաբույծ դառնալու պատմությունն էլ սկսվել է ընդամենը մեկ զանգից։ Արտասահմանում ապրող ընկերները Վահեին խնդրել էին հետաքրքրվել՝ արդյո՞ք Հայաստանում խխունջաբուծությամբ զբաղվողներ կան։ Պարզել էր՝ չկան։

«Չրի տունը» ագրոտուրիզմի համար նախատեսված համալիր է։ Այստեղ արտադրվում են ելակի, սնկի, ծիրանի, սալորի չորամրգեր։ Արդեն վեց տարի գործող արտադրամասը աշխատանքով է ապահովում Բյուրականում ապրող շուրջ երեսուն կանանց։

Դենդրոպարկը

Ստեփանավանի Դենդրոպարկը Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերից է։ Այն գտնվում է Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։

Այցելուները այստեղ կարող են լիովին վայելել հեքիաթային գեղեցիկ բնությունը և հիանալ բազմաթիվ յուրահատուկ ծառերով: Հազվագյուտ տնկիները հաճախ ձեռք էին բերվում փոխանակման եղանակով․ Ստեփանավանի Դենդրոպարկը համագործակցում էր Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի և այլ քաղաքների հետ: Երկար տարիների ընթացքում բուսաբանները փորձել են այստեղ աճեցնել մինչև 2500 տարբեր բույսերի տեսակներ: Այնուամենայնիվ, արդյունքում միայն մոտ 500 տեսակ կարողացան հարմարվել լեռնային Հայաստանի պայմաններին:

Ծովի մակարդակից 1550մ բարձրության վրա գտնվող այգին ունի ցուրտ կլիմա:Այգին հիմնադրել է 1931թ.-ին Էդմոն Լեոնովիչը: Նա աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984թ., որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին: 1998թ-ին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։Այստեղ այցելելու ամենաակտիվ շրջանը մայիսի երկրորդ կեսից մինչև հունիսի առաջին կեսն է, որը համընկնում է ծառերի փոշոտման հետ: Տարվա այս ժամանակահատվածում խորհուրդ է տրվում այցելել Դենդրոպարկ՝ երեխաների և թոքերի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Գյումրու ճարտարապետությունը

Գյումրվա ճարտարապետությունը բավական նմանություններ ունի Կարսի հետ։ Ճարտարապետական կառույցների մեծ մասը կառուցված են սև և կարմիր տուֆով և ունեն աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր։

Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կառուցվել է ռուսական ճարտարաետությանը բնորոշ սկզբունքներով։ Քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը գծագրվում է 1837թ․։ Հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ձգվող փողոցների՝ քաղաքը բաժանվում էր մեծ և փոքր թաղամասերի՝ կառուցված 1 – 2-հարկանի տնակներով։

1930-ական թթ. Լենինականը կառուցապատվել է 2 – 3 հարկանի բնակելի շենքերով։ Վարդագույն և դեղնավուն տուֆերի օգտագործումը գունագեղություն և հետաքրքրություն մտցրեց քաղաքի  սև  շենքերի ֆոնի վրա, իսկ 3 – 4 հարկանի հասարակական շենքերի կառուցումը նոր մասշտաբ հաղորդեց Լենինականին։

Գյումրիի տարածքի հնագույն ճարտարապետական հուշարձաններից է պեղումներով հայտնաբերված VII դարի Դպրեվանք քառամույթ գմբեթավոր եկեղեցին, որն ունի պայտաձև հատակագծով Ավագ խորան՝ երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ, արևելյան ճակատը զարդարված է «հայկական խորշերով», միակ մուտքը հարավից է։ Եկեղեցու շուրջը եղել է Կումայրի հին բնակավայրը՝ փողոցների անկանոն ցանցով, կիսագետնափոր և մեկ հարկանի բնակելի տներով։

Best Western

Best Western հյուրանոցների ցանցը հյուրընկալության ոլորտում ամենահաջող բիզնեսներից մեկի օրինակն է: Best Western Hotels-ը նշվում է աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցերի շարքում։

Best Western Hotels ցանցը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո։ Սկզբում այն ​​ներկայացնում էր 65 ամերիկյան հյուրանոցների ասոցիացիան, որոնք որոշել էին զարգանալ մեկ ապրանքանիշի ներքո: Այսօր ավելի քան 4000 հյուրանոցներ գործում են Best Western անվան տակ, որոնց ընդհանուր թիվը գերազանցում է 300.000 համարը: Best Western հյուրանոցները բաց են աշխարհի ավելի քան 80 երկրներում: Ընկերության գլխաոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում՝ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում։

Պարզ ասած՝ Best Western-ը համախոհների մի տեսակ է, որի տարբերանշանը համաձայնագրի կնքումից հետո կարող են օգտագործել միության բոլոր անդամները։
Այս պայմանագիրը փոքր է և կնքվում է մեկ տարով։ Հյուրանոցի սեփականատերը կարող է կամ չի կարող երկարաձգել պայմանագիրը իր խնդրանքով: Հակառակ դեպքում, հյուրանոցատերն ազատ է որոշել հյուրանոցի քաղաքականությունը՝ դիզայնից մինչև թեյավճարի չափը: Սա թույլ է տալիս առանձին հյուրանոցներին պահպանել յուրահատուկ մթնոլորտ: Հետևաբար, Best Western հյուրանոցները հաճախ ունենում են իրենց տեսքը՝ ի տարբերություն այլ հյուրանոցային ցանցերի, որոնց արտաքին տեսքի պահանջները միասնական են ցանցի բոլոր հյուրանոցների համար։

Աղբյուրներ՝ 1 2


Թագային համակարգ

Հյուրանոց մեկ թագով

Նրանց սպասարկման մակարդակը չափազանց ցածր է։Մեկ թագ ունեցող հյուրանոցների տարածքը սովորաբար փոքր է, սենյակների թիվը հազվադեպ է գերազանցում տասը: Այս կատեգորիայի հաստատությունների համար նախատեսված չէ սնունդ, ինչպես նաև սեփական բարի, սրճարանի կամ առավել եւս ռեստորանի առկայությունը: Հաճախորդներին առաջարկվող սենյակներն ունեն փոքր տարածք և չափազանց համեստ կահույք:

Հյուրանոց երկու թագով

Դասակարգման մեջ այս կատեգորիայի հյուրանոցները կոչվում են նաև տուրիստական ​​դասի հյուրանոցներ։ Երկու թագերի առկայությունը ենթադրում է, որ հյուրանոցը շատ դեպքերում ունի իր սեփական բարը կամ սրճարանը, այսինքն՝ առաջարկում է սննդի ծառայություններ հաճախորդներին։ Դրանք լինում միայն նախաճաշ, որն ամենից հաճախ է լինում, այնպես էլ ամբողջական տարբերակով, որն ավելի քիչ տարածված է։Այս կատեգորիայի հյուրանոցները հաճախ օգտագործվում են տուրիստական ​​գործակալությունների կողմից տարբեր քաղաքներում տեսարժան վայրերով էքսկուրսիաներ իրականացնելիս, երբ զբոսաշրջիկի համար գլխավորը պարզապես գիշերելն է հաջորդ նպատակակետ տեղափոխվելուց առաջ:

Հյուրանոց երեք թագով

Հյուրանոցները, որոնք արժանացել են երեք թագերի, հաճախ կոչվում են միջին դասի հյուրանոցներ: Այսպիսի ձեռնարկություններն ամենամեծ թիվն են կազմում հյուրանոցների բոլոր կատեգորիաների մեջ։ Սա զարմանալի չէ, քանի որ դրանք ունիվերսալ են և ի վիճակի են բավարարել հաճախորդի ամենամեծ թվով խնդրանքներն ու ցանկությունները: Երեք թագ ունեցող հյուրանոցը պետք է ունենա ոչ միայն սեփական բար կամ սրճարան, այլ նաև ռեստորան, որը կարող է ապահովել լավ սնունդ:

Հյուրանոց չորս թագով


Սրանք ձեռնարկություններ են, որոնք ի վիճակի են ապահովել սպասարկման և հարմարավետության մակարդակ, որը շատ ավելի բարձր է, քան միջինը: Չորս թագ ունեցող հյուրանոցներից հաճախ օգտվում են գործուղումների մեջ գտնվող գործարարներն ու ձեռնարկատերերը։ Դա պայմանավորված է ոչ միայն սպասարկման մակարդակով և մատուցվող ծառայությունների որակով, այլ նաև չորս թագ հյուրանոցների հզորությամբ, որը թույլ է տալիս մեծ թվով հյուրեր ընդունել ցանկացած չափի միջոցառման ժամանակ: Նաև չորս թագ ունեցող հյուրանոցների ծառայություններից հաճախ օգտվում են հանգստացողները և զբոսաշրջիկները, որոնց կարողությունը միջինից բարձր է, ովքեր կարող են իրենց թույլ տալ սպասարկման բավարար որակ: