Ռուս-թուրքական պատերազմ 1828-29թթ․

Ռուս-թուրքական 1828-29թթ․ պատերազմ

1828թ․ ապրիլին, Ռուսաստանը պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ նպատակ ունենալով գրավել նոր տարածքներ։ Այս պատերազմում ևս հայերը, կարծելով թե ռուսներն իրենց պետք է ազատագրեն մահմեդականների լծից նյութական և ռազմական մեծ օգնություն են ցույց տալիս ռուսական զորքերին։ Հայերից շատերը մտնում էին կամավորական ջոկատների շարքերը և զենքը ձեռքին մարտնչում թուրքերի դեմ։ Ռուս-թուրքական պատերազմը ավարտվում է Ռուսաստանի հաղթանակով։ 1829թ․ կնքվում է Անրիանապոլսում հաշտության պայմանագիրը։ Այդ պայմանագրով Ռուսաստանը տիրում է Սև ծովի Կովկասյան ափերին․ ինչպես նաև Ախալքալաքի և Ախալցխայի գավառներին։ Այդ պայմանագիրը էական փոփոխություն չմտցրեց Արևմտյան Հայաստանում։ Չնայած նրան, որ Ռուսաստանը պատերազմի ժամանակ զգալի տարածքներ գրավեց Արևմտյան Հայաստանում, սակայն եվրոպական տերությունների Անգլիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի ճնշման տակ դրանք հակադրված վերադարձրեց թուրքիային։ Այսպիսով Արևմտյան Հայաստանը մնաց թուրքական գերիշխանության տակ։ թուրքական լծի տակ գտվող ժողովուրդների համար, ընդհանուր առմամբ նպաստավոր պայմանագիր էր։ Բայց այն չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք ցանկանում էին արևելահայերի նման միանալ Ռուսաստանին։ 1829թ․ Անդրիանապոլսի պայմանագիրը, իրավունք էր տալիս հայերին արտագաղթել Արևմտյան Հայաստանից և հաստատվել Ռուսաստանի տիրապետության տակ։ Այդպիսով, պարսկահայերի և արևմտահայերի մեծ ներգաղթերի հետևանքով ժողովրդագրական լուրջ փոփոխություն կատարվեց Արևելյան Հայաստանում ի օգուտ հայերի։ Հայերի ներգաղթը նպաստեց Արևելյան Հայաստանում քաղաքական և տնտեսական առաջընթացին։ Սակայն արևմտահայերի այդ և հետագա մեծ ու փոքր գաղթերի հետևանքով նոսրանում ու ամայանում էր Արևմտյան Հայաստանը հայությունից, որն էլ հետագայոում բացասաբար անդրադարձավ նրա համախումբ ինքնապաշտպանության, ազատագրման ու Հայկական հարցի լուծման վրա։

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Նախագիծը՝ Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Նախագիծ՝ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե., 1987— հատված՝ Արշակ թագավորի անօրենության մասին, թե ինչպես Տիրիթի չար քսութամբ սպանեց իր Գնել եղբորորդուն և ինչպես հանդիմանվեց Աստնու մարդուց ՝ Ներսեսից, կամ ինչպես սպանեց իր մյուս եղբորորդուն Տիրիթին, կամ ինչպես իրեն կին առավ Գնելի կնոջը, ինչպես Հունաստանից Ոլոմպին իրեն կին բերել տվեց, կամ ինչպես Մրջյունիկը Փառանձեմի խորհրդով նրան սպանեց․ (հողորդության) խորհրդի մեջ մահվան դեղ խառնելով։ էջ 169-176

Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

  1. Վերլուծիր Պավլիկյան շարժման տարածումը

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը: Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Շարժման վերելքը և պարտությունը

Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ: Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում: Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում: Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում:
Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը: Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների: Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը: Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին: Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց:
Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ: Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների: Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը:
Կայսրությունը պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները: Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները:

Գրականություն

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 67-69
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 114-117

Գտիր տարբերությունը․ Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը տարբեր ժամանակներում

Լսարանային աշխատանք՝

Ներկայացված են Մեսրոպ Մաշտոցի պատկերումները տարբեր ժամանակներում։

Առաջադրանք

  1. Ի՞նչն է փոխվում նկարներում։
  2. Ինչու՞ են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին պատկերել տարբեր ձեւերով։
  3. Ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել մարդկանց ընկալումը Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ։
  4. Ինչու՞ են նկարիչները դիմում հենց այդպիսի մեկնաբանությանը։ Ինչու՞ է նկարիչների ապրած ժամանակներում կարեւոր եղել Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերի գյուտի թեման պատկերել հենց այդ ձեւով։
  5. Ինչպե՞ս են այդ ժամանակների ընկալումներն արտահայտվել նկարներում։
Աբեղյան Մհեր Մանուկի 1909-1994 — Մեսրոպ Մաշտոց
Խաչատրյան Ռուդոլֆ Լորիսի 1937-2007 — Մեսրոպ Մաշտոց 1962
Թոքմաջյան Տգրան Արմենակի 1923-2004 — Մեսրոպ Մաշտոց 1959
Ֆրանչեսկո Մաջիոտտո — Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց այբուբենը 18-19-րդ դդ․
  1. Գույները, զգացողությունները, հագուստը, մարդկանց քանակը, դիմագծերը, վայրը
  2. Քանի որ արվեստի դրսևորումները տարբեր է եղել և հեղինակներն էլ տարբեր ձևերով են բացահայտել ՄԵսրոպ Մաշտոցի կերպարը ։
  3. Եղել են ժամանակներ երբ արգելված է եղել խոսելու հայոց գրերի գյուտի և Մեսրոպ Մաշտոցի մասին։ Հայը իր գոյատևման պայքարի մեջ կարևորելով գրերի գյուտը , փորձել են ամեն գնով վառ պահել հայերենը , որպեսզի կարողանանք աշխարհին ներկայանալ որպես առանձին պետություն և ազգ։

Այս նկարներից յուրաքանչյուրը ունի իր մեկնաբանությունը․ Ֆրանչեսկո Մաջիոտտո — Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց այբուբենը 18-19-րդ դդ․ այս նկարում գրերի արարման պահն է , Աբեղյան Մհեր Մանուկի 1909-1994 — Մեսրոպ Մաշտոց այս նկարում Մաշտոցն արդեն ստեղծագործում է Թոքմաջյան Տգրան Արմենակի 1923-2004 — Մեսրոպ Մաշտոց 1959 -այս նկարում գրերի տարածման պահն է

Կտավների թվային տարբերները կարելի է տեսնել հետեւյալ հղումներով՝

Աբեղյան Մհեր Մանուկի 1909-1994 — Մեսրոպ Մաշտոց

Խաչատրյան Ռուդոլֆ Լորիսի 1937-2007 — Մեսրոպ Մաշտոց 1962

Թոքմաջյան Տգրան Արմենակի 1923-2004 — Մեսրոպ Մաշտոց 1959

Ֆրանչեսկո Մաջիոտտո — Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց այբուբենը 18-19-րդ դդ․

Արագածոտի մարզ

Մենք այսօր գնացիք Արագածոտի մարզ։ Ավտոբուսի մեջ մենք քնարկեցինք մեր հետագա ճանապարհը ։ Նաև քնարկեցինք Արագածոտի մարզի աշխարագրական դիրքը խնդիրները և այլն։

Մեր առաջին կանգառը դա Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղին էր շատ գեղեցիտ վայր էր։ Այնտեղ կար քարանձավ որտեղ մենք մտանք ցավոք այնտեղ բան չկար: Այնտեղի տարածքում զբոսնեցի և շարժվեցինք հաջորդ կանգառ:

Կոշ՝ Ականատեսի խաչքար այնտեղել էր շատ հետաքրքիր ընկեր Հեղինեն պատմեց խաչքարի մասին շրջըցինք այնտեղ:Այդ խաչքաը բարձրույամբ յոթ մետր էր և այնտեղ կար գրություն որը կազմված էր 10 տողից բայց քանի որ այդ խաչքարը կառուցվել էր 1194 թվականին գրությունը չեր երևում։

Արուճի քարավանատուն, Կաթողիկե եկեղեցի սա էր մեր երորդ կանգառը: Այնտեղ շատ հետաքրքիր էր քանի որ այդ եկեղեցին չուներ գնբեթ: Շրջեցինք եկեղեցու տարածքով իմացանք եկեղեցու պատմություն ու շարժվեցինք դեպի հաջորդ կանգառ։

Թալինի քարավանատուն այնտեղ մենք տեսանք երկու քարավանատուն երկուսնել շատ գեղեցիկ էին։ Ընկեր Հեղինեն պատմեց ինչպես են կառուցվել, նրանց պատմությունը և այլն:

Այս քրավանատնը ես չէի եղել և այն ինձ շատ զարմացրեց քանի որ քարավանատունը ավէլի փոքր է եղել հետո վորակառուցվել է և այսպիսի մի բան է ստացվել։

իսկ այս քարավանատանը ես եղել էի ևս շատ գեղեցիկ է կառուցված։

Դաշտադեմի ամրոցները շատ գեղեցիկ էին մենք բարձրացանք ամրոցները:Առաջինը բարձրանալը շատ վախենալու էր այդ պատճառով եսչբարցրացա քանի որ վախենում:

Երկրորդնել էր բարձր բայց այնտեղ բարձրանալը ավելի հեշտ էր: Չփոշմանեցի որ բարձրացա այդ ամրոցը, քանի որ այնտեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում։

և մեր վեջին կանգառը դա Գյուղ Կարմրաշեն էր այնտեղ շատ գեղեցիկ էր այնտեղի ձորը որտեղ մենք կանգնեցինք այնքան գեղեգիկ տեսարան էր բացվում որ չէի ուզում այնտեղից գնայ: Շատ հավես ժամանակ անցկացրինք այնտեղ ընկեր Հեղինեի և ընկեր գայանեյի հետ։

«Սուրբ երրորդությունը» ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամշապուհ թագավոր

Առաջադրանք

  1. Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։
  2. Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթեւը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։
  3. Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Հայ մշակույթի ամենախոշոր և անմոռաց նվաճումը հայ գրերի գյուտն էր: Այն բացի զուտ մշակութային նշանակությունից ունեցան կարևոր քաղաքական նշանակություն: Հայ գրերի հայտնագործման ժամանակաշրջանը` 5-րդ դարի սկիզբը բնորոշվում է հայ ժողովրդի պատմության մեջ քաղաքական ծանր անցուդարձերով. 387թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Բյուզանդական մասում վերացվել էր հայոց պետականությունը, իսկ պարսկական հատվածում թեև շարունակում էին դեռ գահակալել Արշակունիները, սակայն երկիրը գտնվում էր օտարի լծի տակ: Այս ամենին գումարվում էր նաև հոգևոր կախյալ վիճակը, հայերը նախկինի պես գրում էին օտար լեզուներով արամերենով, հունարենով և պարսկերենով Քաղաքական և մշակութային այս անբարենպաստ վիճակը խիստ վտանգում էր հայ ժողովրդի հետագա գոյատևումը: Ինքնուրույն գրեր ունենալու խնդիրը հուզում էր ժամանակի խոշոր մտածողներին, որոնցից էր Տարոն գավառի Հացեկաց գյուղի բնակիչ Վարդանի որդի Մեսրոպ Մաշտոցը հայ ժողովրդի հանճարեղ զավակը Նա ծնվել է 361թ. Երիտասարդ հասակում սովորում է հունարեն և ասորերեն լեզուները, ապա անցնում ծառայության հայոց արքունիքում Այստեղ պալատական գրատներում ու մատենադարաններում երիտասարդ Մաշտոցը հնարավորություն է ունենում էլ ավելի խորացնելու իր գիտելիքները և ձեռք է բերում մեծ հեղինակություն։ Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցը դառնում է կրոնավոր և 390-ական թվականների սկզբներին մի խումբ աշակերտներով մեկնում Գողթն գավառը Գողթնում ծավալած իր գործունեության ընթացքում Մաշտոցը համոզվում է, որ ասորա-հունական ազդեցությունների, հեթանոսական ուսմունքի ու հայոց եկեղեցու հակառակորդների դեմ հիմնավոր պայքար ծավալելո ւ համար անհրաժեշտ է ունենալ սեփական տառերով գրված սեփական գրականություն։ Այս մտորումներով նա վերադառնում է Վաղարշապատ և խորհրդակցում այն ժամանակվա հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի և Վռամշապուհ թագավորի հետ, որոնք հանձն են առնում ամեն կերպ աջակցել Մեսրոպ Մաշտոցին՝ հայկական այբուբենի հորինման գործում։ Այդ ուղղությամբ, սակայն, առաջին քայլը կատարողը լինում է Վռամշապուհը, որի կողմից Միջագետք գործուղված Վահրիճը ասորի եպիսկոպոս Դանիելի մոտից Հայաստան է բերում ինչ-որ տառերի նմուշներ, որոնք, սակայն, պակասավոր էին և ուսուցումն այդ տառերով շարունակելը հնարավոր չէր: Այդ պատճառով էլ նոր լիարժեք գրեր ստեղծելու խնդիրը սպասում էր իր վճռողին։ Այս պայմաններում հարցի վերջնական լուծումն իր ձեռքն է վերցնում Մեսրոպ Մաշտոցը, որը 390-ական թվականների վերջերին թագավորի և կաթողիկոսի հանձնարարականներով, մի խումբ աշակերտների հետ ուղևորվում է Միջագետք՝ այն ժամանակվա նշանավոր գիտական ու մշակութային կենտրոնների գրադարաններում որոնումներ և ուսումնասիրություններ կատարելու և հայկական տառեր ստեղծելու համար։ Ամիդից և Եդեսիայից հետո Մաշտոցը իր հիմնական աշխատանքները կենտրոնացնում է Սամոսատում, որտեղ նրան ամեն կերպ օգնում և աջակցում էին տեղի մտավորականները։ Մեսրոպ Մաշտոցի քրտնաջան աշխատանքը վերջապես պսակվում է հաջողությամբ և 405 թվականին նա կարողանում է ստեղծել նոր և միանգամայն կատարյալ հայկական այբուբեն ու վերադառնում է հայրենիք, որտեղ նրա ջանքերով բացվում են դպրոցներ և հայ մանուկներին ուսուցանում գրագիտություն։ Հորինելով հայկական տառերը’ Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ թարգմանության առաջին փորձն է անում: Թարգմանված առաջին նախադասությունը Աստվածաշնչի Առակաց գրքից էր. «Ճանաչել զիմաստու- թյուն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը): Սա նաև առաջին հայ Ուսուցչի գրավոր պատգամն է իր աշակերտներին ու սերունդներին:

Արաբական տիրապետությունը եւ Հայաստանը 8-9դդ․

Առաջադրանք

  1. Որո՞նք էին արաբական տիրապետության քաղաքականության հիմնական ուղությունները։
  2. Ներկայացնե՛լ հակաարաբական ապստամբությունները 8-րդ դարում։
  3. Ներկայացնե՛լ Հայաստանում տիրող իրավիճակը 9-րդ դարում։
  4. Ներկայացնե՛լ արաբական տիրապետության թուլացման պատճառները։
  1. 7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ 

2. 703 թ. ապստամբությունը-Հայաստանի Վիրիքի և բուն Աղվանքի տարածքներից Արաբական խալիֆությունը 701թ. կազմեց մեկ ընդհանուր վարչական միավոր Արմինիա անունով, որի կենտրոնը Դվինն էր Արմինիայի առաջին արաբ ոստիկանի (կառավարիչ) դաժան հարկահանության պատճառով սկսվեց ապստամբությունը հայերի կողմից 703 թ.: Այն գլխավորում էր Հայոց իշխան Սմբատ Բագրատունին:Նախարարների ժողովը որոշում է օգնության խնդրանքով դիմել բյուզանդական կայսրությանը: Բայց դեպքերն ուրիշ ընթացք են ստանում Հունվարին հայկական 2000-անոց հեծելագունթը հանդիպում է իրեն հետապնդող ավելի քան 5000-անոց արաբական զորքին:Արաքսի հովտում՝ Վարդանակերտ ավանում, բանակած հայկական հեծելագունդը լուսաբացին գրոհում է թշնամու զորքերը:Ջախջախած արաբները փախուստի են դիմում դեպի գետը:Սահակ Ձորոփոցի կաթողիկոսը նամակ էր ուղարկել Արաբներին, որտեղ խնդրում է հարգել հայոց հավատը, արյունահեղությունից խուսափելու համար զորքերը հանել հայաստանից: Սակակայն Արաբները հայ նախարարական տոհմերն ու նրանց զինական ուժը ոչնչացնելու ծրագրեր էին կազմել:Կրակի տարի- Խալիֆի հրամանով արաբ կառավարիչը 705 թ. Հայաստանում այրուձիի հաշվառում և ռոճիկ վճարելու պատրվակներով բազմաթիվ հայ նախարարների կանչում է իր մոտ: Նրանց զինաթափում է և, փակելով Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում, ողջակիզում: Դա արաբների մոտ հիշատակվում է ինչպես կրակի տարի:725 թ. Արմինիա եկած Հերթ ոստիկանի հրամանով ժողովրդի իրավիճակը ծանրացնում են:8-րդ դարի կեսերին արաբների դեմ կազմակերպվեցին նոր ապստամբություններ:774-775 թթ. Ապստամբությունը-Արտավածդ Մամիկոնյանի գլխավորությամբ բռնակվել է մի մեծ ապստամբույթուն, որը շարունակել է Մուշեղ Մամիկոնյանը:Խալիֆը 30000-անոց զորք է ուղարկում ապստամբությունը ճնշելու համար: 775 թ. Ապրիլին Արձնի գյուղի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտը, որտեղ բազմաթիվ զոհեր տալով հայկական ապստամբությունը պարտվում է:8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ 8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

3. Հայ իշխանական տներին հալածելու և թուլացնելու խալիֆայության քաղաքականությունը, որ տարվում էր ամբողջ 8-րդ դարի ընթացքում, ի վերջո արդյունք չտվնց: 9-րդ դարի առաջին կեսին ուժեղացան մի շարք հինավուրց հայ նախարարական տներ: Բագրատունիները, դուրս մղելով Մամիկոնյաններին Կամսարականներին, տեր դարձան Սպերին, Մոկքին, Շիրակին, Տարոնին։ Սյունյաց իշխաններն իրենց դիրքերն ամրապնդեցին Սյունիքում, Արծրունիները` Վասպուրականում: Արցախում հզորացան Առանշահիկները: Բագրատունիների կալվածքներն ընդարձակվեցին հատկապես 804 թվականից հետո, երբ արաբների կողմից Հայոց իշխան ճանաչվեց Աշոտ Բագրատունին, որին նոր հողեր գրավելու համար կոչում էին Աշոտ Մսակեր: Նա նստավայր դարձրեց Ախուրյանի ափին ընկած Բագարան բերդաքաղաքը: Աշոտի եղբայր Շապուհը ստացավ Հայոց սպարապետի պաշտոնը: Բագրատունիների ազդեցությունը նկատելի էր ամբողջ երկրում: Նրանց մի մասը հաստատվել էր Վրաստանում, որտեղ հետագայում տիրեց վրաց գահին: Այս ամենին զուգընթաց շարունակվում էր արաբական խալիֆայության քայքայումը: Վերջինիս արագացմանը նպաստեց հատկապես 818թ. նդրկովկանում տեղի ունեցած Բաբեկի ապստամբությունը Հայաստանում կիսանկախ հայկական իշխանների կողքին 9-ոդ դարում ավելի անկախ դարձան արաբական ամիրայությունները, հատկապես Արճնշում, Կարինում Բերկրիում և այլուր: Հայաստանի ինքնավար վիճակը անհանգստացնում էր ինչպե արարական ամիրայություններին, այնպես էլ խալիֆայությանը: Որոշվեց վիճակը փոխհլու նպատակով Հայաստան ուղարկել Արուսնթ ոստիկանից։ Հայաստանի հարավային սահմանի մոտ Արուսեթին դիմավորեցին Բագարատ Բագրատունու պատվիրակները և արաբներին հանձնեցին հավաքված հարկերը. Հայերը փաստորեն արգելիցին Աբուսեթին մտնել հավաքել։ Աբուսեթը ստիպված էր վերադառնալ: Սակայն երկիր և հարկեր մինչ այդ նա երկու արաբ ամիրաների զորք տրամադրեց և պատվիրեց ասպատակել Հայաստանը ևմիրաները ներխուժեցին Տարոն և Վասպուրական, բռնությամբ սկսեցին հավաքել հարկեր: Մակայն Վասպուրականի տիրակալ, Հայոց գահերեց իշխան Աշոտ Արծրունին և իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին ջախջախեցին արաբներին և վտարեցին երկրից: 851թ հսկայական զորքով Հայաստան եկավ Սբուսծքը: Բայց նա նանապային հանկարծամահ եղավ և նրան փոխարինեց որդին Յուսուֆը Արաբները Վասպուրականից անցան Տարոն և որոշեցին ձմեռ ըանցկացնել Մուշ քաղաքում: Մինդեռ, Մուշում և նրան հարակից լեռնային Սասունում Բագարատի որդիների Դավիթի Աշոտի և Խուք գյուղի առաջնորդ Խութեցի Հովնանի գլխավորությամբ հայերը նախապատրաստվում են հակահարված տալ Յուսուֆին Նրանք հանկարծակի ներխուժեցին Մուշ և կոտորեցին արաբներին: Յուսուֆը փորձեց թաքնվել Մուշի եկեղեցու գմբեթում Աակայն սասունցիները նրան գտան և սպանեցին 853թ. գարնանը Բուղան ասպատակեց Սյունիքը, այնուհետև անցավ Վրաստան: Այստեղ նա հանդիպեց ուժեղ դիմադրության: Բուղան հաջողություն չունեցավ նաև Արցախում: Չհասնելով ռազմական հաջողության թուրք զորավարը դիմեց խաբեության։ Նա իր մոտ կանչեց Եսայուն և ստորաբար ձերբակալեց ազնիվ իշխանին ու մյուսների օրինակով, ուղարկեց խալիֆի Նույն Ժամանակ Վասպուրականում նորից բորբոքվում է պայքարը Արծրունիների գլխավորությամբ։ Բուղան ստիպված է լինում այնտեղ ճանաչելու Արծրունիների իրավունքները: Չհասնելով հաջողության խալիֆը Բուղային 855թ. հարկադրված ետ է կանչում Հայաստանից և այնտեղ կառավարիչ նշանակում Աշոտ Բագրատունուն։ Այս ապստամբությունից հետո Հայաստանը ստացավ ինքնուրույնություն և բռնեց անկախության վերականգնման ուղին:

Հայաստանը 6-րդ եւ 7-րդ դարերում

Առաջադրանք

Ներկայացնել 6-րդ դարում Հայաստանում կարեւոր իրադարձությունները։

VI դարում Հայաստանը բաժանված էր եղել Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Եվ Արևմտյան, և Արևելյան Հայաստանում օտար նվաճողները փորձում էին թուլացնել դեռևս պահպանված հայ նախարարներին և ձուլել հայ ժողովրդին: Արևմտյան Հայաստանում, 539 թվականին, հայերը ապստամբություններ բարձրացրեցին նրաց դեմ։ Ապստամբությունները հաջողություն ունեցան, սակայն այն ոչինչ չտվեց հայ ժողովրդին: 591 թ. Հայաստանը նոր առանձնացման ենթարկվեց:

Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ:

Հուստինիանոս Ա-ն վարում էր բյուզանդական կենտրոնական իշխանության ամրապնդման և  հայկական իշխանությունները թուլացնելու քաղաքականություն: Նա առաջին հերթին նոր բաժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում, ստեղծեց չորս նահանգներ՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր, նշանակեց բյուզանդացի կառավարիչների: Հայ իշխաններին թուլացնելու նպատակով փոխեց ժառանգության փոխանցման կարգը՝ ժառանգելու իրավունք տալով նաև աղջիկներին,: Բարձրացրեց հարկերը: Ճնշեց իր դեմ բարձրացված ապստամբությունը՝ պատանդ վերցնելով ապստամբության ղեկավար Արտավան Արշակունուն: Հուստինիանոսի վարած քաղաքականության մեջ Հայաստանի համար դրականը այն էր, որ նա վերականգնում էր հայկական քաղաքները:

Համեմատիր Արեւելյան, Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Եվ՛ Արևելյան, և՛ Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ պատերազմական և դժգոհություն արտահայտող իրավիճակներ: Արևմտյան Հայաստանում կային ինքնուրույն հայկական իշխանություններ, Հուստինիանոս Առաջինը բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար:

Ներկայացնել օտար տիրապետությունների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։

Բյուզանդիան, և Պարսկաստանը, վարում էին Հայաստանը թուլացնելու քաղաքականություն, որը հետևում էր մի նպատակի՝  ամրապնդել իրենց կենտրոնական իշխանությունը:  Նրանք սահմանափակում էին հայ իշխանների իրավունքները, փորձում իրենց կրոնը պարտադրել, հայկական զորքը օգտագործում էին իրենց թշնամիների դեմ կռվի ժամանակ: Հայաստանում մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը, ում օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները:

Ներկայացնել 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները։

Վերլուծիր 652թ․-ի հայ-արաբական պայմանագիրը։

Էրատո

Էրատոն Հայոց թագուհի է: Նա Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալն էր: Էրատոն եղել է Տիգրան Գ – ի դուստրը: Թագուհու եղբայրը եղել է Տիգրան Դ – ն: Եղբոր հետ Էրատոն ժառանգել է հոր գահը: Էրատոյի ծննդյան և մահվան տարեթվերը անհայտ են:

Հելլենիստական սովորույթներին համաձայն Էրատոն ամուսնանում է Տիգրան Դ – ի հետ: Մ.թ.ա. 8 թ. – ին նրա հայր Տիգրան Գ-ն մահացավ, իսկ Տիգրան Դ-ն դարձավ Հայոց թագավոր: Էրատոն նրան օգնում էր տարբեր հարցերում: Նրանք դաշնակցում էին Պարթևստանի հետ և շարունակում էին հակահռոմեական քաղաքականությունը:

Նրանց դուստրը հետագայում ամուսնանում է Վիրքի թագավորի՝ Փարսման I-ի հետ: Նրանք ունենում են երեք որդի՝ Միհրդատ I Իբերացի, Ռադամիստուս և Ամազասպուս (Ամազասպաս):

Հռոմը և Պարթևստանը անընդհատ մրցակցում էին, թե ում հետ Մեծ Հայքը պետք է դաշնակցեր: Հռոմի դուրը չէր գալիս, որ Մեծ Հայքը դաշնակցում էր Պարթևստանի հետ: Պարթևստանը, վախենալով, որ Հռոմի սպառնալիքներից կսկսի պատերազմ, որոշում է խզել Մեծ Հայքի հետ դաշնակցությունը: Այդպիսով՝ Հռոմը որոշեց չպատերազմել Պարթևստանի հետ, և Պարթև իշխանները հանգստացան:

Ֆեստուս Ռուփուսը պատմում է, որ Տիգրան Մեծ Դ-ն և Էրատոն մեծ հույսեր էին ներշնչում: Նա նաև շեշտում է, որ Մեծ Հայքը Տիգրան Մեծ Դ-ի և Էրատոի ժամանակ շատ ուժեղ էր:

Մ.թ.ա. 5 – թ., վախեցած Տիգրան Դ – ի և Էրատոյի իշխանությունից, Օգոստոս Օկտավիանոսը հեռացրեց նրանց և թագադրեց Արտավազդ Գ – ին: Արտավազդը չէր հետևում հին հայկական սովորույթներին: Նրա իշխանության ժամանակ Մեծ Հայքը ապրում էր վատ տարիներ: Մ.թ.ա. 2 թ. – ին դժգոհ ժողովուրդը բողոքում է Արտավազդի դեմ: Օգտվելով հնարավորությունից՝ Տրգրան Դ – ն և Էրատոն բարձրանում են գահ, իսկ Արտավազդը հեռանում է:

Մ.թ.ա. 2 – թվականից հետո Տիգրանը և Էրատոն վերադարձան: Նրանք շարունակեցին վարել նրանց քաղաքականությունը, բայց հյուսիսից ներխուժած քոչվոր ցեղերը սկսեցին անընդհատ հարձակվել Մեծ Հայքի վրա: Այդպիսի պատերազմերից մեկի ժամանակ Տիգրան Դ – ն մահացավ: Էրատոն հրաժարվեց գահից: Այսպիսով՝ ավարտվեց Արտաշեսյանների իշխանությունը Մեծ Հայքում:

6 թ. Օգոստոս կայսրը վերանայեց իր արտաքին քաղաքականությունը և հերոսական թագավոր Տիգրան Ե – ին նշանակեց՝ որպես Հայաստանի թագավոր: Տիգրան Ե – ն կապված էր Արտաշեսյան արքայատոհմի հետ, քանի որ նրա մոր տատը եղել էր հայ արքայադուստր, որը, հնարավոր է, եղել էր Արտավազդ Բ – ի դուստրը և ամուսնացել է Կապադովկիայի արքաի հետ:

6 թ. – ին Տիգրան Ե – ն դարձավ հայոց թագավոր: Նրա գահակալությունից դժգոհ՝ հայ ազնվականները ապստամբեցին Տիգրան Ե – ի դեմ:

6 թվականին հայոց ավագանին կրկին գահ բարձրացրեց Էրատո թագուհուն: Սակայն հայոց թագուհու վերջին գահակալությունը միայն մի քանի տարի տևեց: 12 թվականին հռոմեական զորքը դարձյալ ներխուժեց Մեծ Հայք և գահազրկեց Էրատոյին: Արտաշեսյան թագավորությունը կործանվեց: Վերջին Արտաշեսյանից՝ Էրատո թագուհուց անմիջապես հետո Հայոց գահին բազմեց Վոնոն Արշակունին: Հայոց երկրում սկսվում էր Արշակունիների դարաշրջանը:

Վահանանց եւ Վարդանանց պատերզմներ

ժամանակահատված՝ ապրիլ 4-8

Առաջադրանք

  1. Ինչպիսի՞ իրավիճակ էր Արևելյան Հայաստանում 5-րդ դարի առաջին կեսին։
    428 թվականին անկում է ապրում հայ Արշակունիների թագավորությունը, որը Հայաստանի պարսկամետ կուսակցության հաղթանակներից էր։ Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն։ Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում։ Պարսից արքունիքն աջակցում էր մի նոր աղանդավորական շարժման՝ մանիքեականության, որը քրիստոնեական և զրադաշտականության կրոնների միախառնումն էր։ Այդ քայլով պարսից արքունիքը փորձում էր խարխլել քրիստոնեության հիմքերը Հայաստանում և մտցնել պարսկական կրոնին համահունչ տարրեր, քանի որ մանիքեականությունը, ինչպես զրադաշտականությունը, պաշտում էր կրակը։ Այս աղանդին ավելի շատ հարում էր հայոց պարսկասեր կուսակցությունը։ Հայ առաքելական եկեղեցին ստիպված էր 444 թվականին Շահապիվանում եկեղեցական ժողով հրավիրել և պատիժներ սահմանել մանիքեականության աղանդին հարելու համար։ 447 թվականին Հայաստան է գալիս Դենշապուհը, որն աշխարհագիր է անցկացնում և ծանրացնում Հայաստանի հարկերը։ Այս ամենը ռամիկների շրջանում ըմբոստություն է առաջացնում ընդդեմ պարսկական տիրապետության։
  2. Նկարագրե՛լ Վարդանանց պատերազմի ընթացքը։
    50 թ. Տեղի է ունենում ճակտամարտը: Հայերը անցնելով Կուր գետի ձախ ափը ազատում են բուն աղվանքը: Ապստամբ Հայերի դեմ Հազկերտը զորք է ուղարկում: Վարդան զորավարի 66-հազարանոց հայոց զորքը 451 թ. Մայիսի 26 Ավարայրի դաշտում տղմուտ գետի ափին կռվի է բռնվում Պարսկական զորքի հետ Երկու կողմերն մեծ զոհեր են տալիս զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանըիր նախարարների հետ:
  3. Որո՞նք են Վարդանանց պատերազմի պատճառները և հետեւանքները:
    484 թ. թվականից կնքվեց Նավարսակի պայմանագիրը, որտեղ Պարսիկները ընդունեցին Հայերի պայմանները: Ապստամբության արդյունքներից էր նաև այն, որ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում 484 թ. վերականգնվեց հայոց թագավորությունը, որի հիմնադիրն էր Հայկազուն-Սիսակյան տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը:
  4. Վարդանանց պատերազմը կրոնակա՞ն պատերազմ է։ Հիմնավորիր ինչու՞։
    Այս պատերազմը տեղի ունեցավ այն պատճառով, որ Պարսկաստանը ուցում էր կրոնափոխ անելում միջոցով  Հայաստանը, Վիրքը և Աղվանքը Պարսկաստանին ձուլել։
  5. Որո՞նք են Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Վահանաց պատերազմի պատճառները ինչպես եւ Վարդանաց պատըերազմինը Պարզկաստանին ձոլվլու վտանգն էր։ Վահան Մամիկոնյանը գնում է Պերոզ թագավորի մոտ եւ ընդունում զրադաշտականություն, բայց դա միայն փաբկանք էր։ Նա այդպես վարվեց որպեսզի հայերը մի փբոքր ավելի ազատ լինեին այն ամենի մեջ ինչ անում էին եւ կարողանային իրենց գործը ավարտին հասցնել։

6.Համեմատե՛լ Վահանանց և Վարդանանց պատերազմները
Երկու պատերազմներն էլ հայերի անկախացման եւ ազատագրման համար էին։ Երկունս էլ պայքարում էին Պարսկաստանի դեմ։

Օգտակար հղումներ՝

Տեսանյութեր՝

Ավարայրի ճակատամարտ. մանրամասներ. Հայկ Հակոբյան

Սրբազան պատերազմ

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 1-ին

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 2-րդ

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 3 -րդ

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 4 -րդ

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 5- րդ

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 6- րդ