կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի` Ռուսաստանին միացած շրջաններ: Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է` Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով: Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:4. Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։5. Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։6. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։7. Պատրաստել տեսանյութ և պրեզենտացիա։https://www.hatis.am/lori-province/http://lori.mtad.am/description/
Category: Աշխարագրություն
Մարզերի ջրագրությունը
Արագածոտնի մարզԱրագածոտնի մարզը աչքի է ընկնում ջրագրական ցանցով։ Այստեղ շատ են ստորգետնյա ջրերը, լեռներից հոսող սառնորակ աղբյուրները, լճերը, գետերը։ Լճերը հիմանականում ունեն անձրևային և ձնհալոցքային սնուցում։ Գետերը ունեն սառցադաշտային անձրևային և ձնհալոցքային սնուցում։ Գետերը արագահոս չեն, աչքի են ընկնում Քասաղ գետը իր հոսքի ուղղությամբ, որը ձգվում է Քասաղ գյուղից մինչև Մեծամոր գետ։ Քասաղ գետը թափվելով Մեծամոր գետի մեջ հոսում է դեպի Արաքս գետ։ Քասաղ գետի վտակներն են Ամբերդ և Գեղարոտ գետերը։ Արագածոտնի մարզի գետերից է նաև Մանթաշ գետը։ Մաթաշ գետի վրա է կառուցվել Մանթաշի ջրամբարը։ Ապարանի ջրամբարը կառուցվել է Քասաղ գետի վրա։լճեր։ Լճերից ամենահայտնին Ռամպի և Քարի լիճը։Գեղարոտի ջրվեժ, ջրվեժ Հայաստանում։ Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք։Քասախի ջրվեժ, Հայաստանի ամենաբարձր ջրվեժը։ Բարձրությունը՝ 70 մետր։ Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի վրա, Հովհանավանք վանական համալիրի դիմացԿոտայքի մարզԿոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը:
Աշխարհագրության հարցաշար
1.Հայկական լեռնաշխարհի լեռնագրություն2. ՀՀ լեռնագրություն3. Հայկական լեռնաշխարհի և ՀՀ ջրագրություն3.1 հարցերՀՀ գետեր, լճեր, ստորերկրյա ջրերՋրամբարներ, արտեզյան ավազաններ4. Շիրակի մարզի ընդհանուր բնութագիրը ՝ լեռնագրություն, ջրագրական ցանց, հողաբուսական ծածկ, կենդանական աշխարհ5. Վայոց Ձորի մարզի ընդհանուր բնութագիրը ՝ լեռնագրություն, ջրագրական ցանց, հողաբուսական ծածկ, կենդանական աշխարհ6.Առանձնացնել Շիրակի մարզ, Սյունիք, Վայոց ձոր տեսարժան վայրերը
ՀՀ-ն հյուսիսային մարզերի ջրագրական ցանցը
Շիրակի մարզի ջրագրությունՇիրակի հյուսիսային հատվածով ձգվում է Ախուրյան գետը, որը սկիզբ է առնում Արփի լճից։ Հոսելով Հայաստան-Թուրքիա սահմանագծով, ձևավորվում է Ախուրյան ջրամբարը։ Գլխավոր ջրամբարներն են Ախուրյանի, Կառնուտի և Մանթաշի ջրամբարները։Լոռու մարզՄարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Աղստև – գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ ԼճերՄթնալիճ – լճակ Հայաստանի Լոռու մարզում, Կապանակ լեռան հյուսիսային լանջին։Բարձրությունը ծովի մակարդակից` 2130 մ։Դսեղի Ծովեր – երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք։ՋրամբարՄեծավանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Լոռու մարզում, Տաշիր գետի վրաԼոռու մարզի ջրանցքներԼոռու ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Լոռվա ջրանցքի՝ Լոռկանալի շինարարությունը ծրագրվել է դեռևս նախապատերազմյան շրջանում, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է և մեկնարկել է 1943 թվականին, նպատակ ունենալով ոռոգելի դարձնել Ձորագետ-Դեբեդ գետերի Լոռվա Սարահարթի ձախափնյա դաշտերը։ Շիրակամուտի ջրանցք, Նալբանդի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Չիչխան գետի վերին հոսանքից, անցնում Շիրակամուտ գյուղ, ապա Հարթագյուղով ձգվում մինչև Մեծ Պարնի գյուղ։ Շահագործման է հանձնվել 1940 թվականին։Տաշիրի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Ձորագետի աջ ափից, անցնում Նովոսելցովո գյուղի հյուսիսով, ձգվում մինչև Սարատովկա գյուղ։ Շահագործման է հանձնվել 1958 թվականին՝ Լոռու ջրանցքին Տաշիր գետով լրացուցիչ ջուր տալու նպատակով։ՋրվեժներԹռչկանի ջրվեժ, գտնվում է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։Տավուշի մարզՏավուշի մարզում է հոսում Կուր գետի գլխավոր վտակներից Աղստևը։ Աղստև գետի գլխավոր վտակներն են Ոսկեպարը, Վարագա ջուրը, ԳԵտիկը,Տավուշ գետը,խնձորուտը։ Տավուշ գետի վրա ձևավորվում է Տավուշի ջրամբար։ Աղստև գետի վրա ձևավորվում է Աղստաֆայի ջրամբար ։ Տավուշի մարզում է գտնվում Դեբեդ գետից սկիզբ առնող գլխավոր վտակը՝ Մարց գետը։ Տավուշի մարզի խոշոր քաղաքներն են համարվում Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում։ Խոշոր քաղաքներից բնակչության թվով ամենամեծը Իջևանն է։
ՀՀ հյուսիսային մարզերի ջրագրություն
Շիրակի մարզՇիրակի մարզի հյուսիսային հատվածով հոսում է Ախուրյան գետը, որը սկիզբ է առնում Արփի լճից, Ախուրյանը թափվում է Արաքս գետի մեջ, այն Արաքս գետի վտակներից մեկն է: Ախուրյանի վրա է կառուցված Ախուրյանի ջրամբարը, որը օգտագործվում է ոռոգման նպատակով: Մյուս ջրամբարներն են Արփի լճի, Կառնուտի, Կապսի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Մանթաշի և Գյումրու ջրամբարները:Լոռու մարզԼոռու մարզի գետերից մեկն է Դեբեդը, այն ձևավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից: Դեբեդը ունի 3 վտակ ՝ Փամբակ, Ձորագետ և Մարցագետ: Մյուս գետն էլ Աղստևն է, որը սկիզբ է առնում Փամբակի լեռներից, հոսելով Հայաստանի և Ադրբեջանի տարածքով: Լոռու մարզում առկա է Մեծավանի ջրամբարը, որը կառուցվել է Տաշիր գետի վրա: Շիրակի և Լոռու մարզերի սահմանին է Թռչկանի ջրվեժը, որն էլ կառուցվել է Չիչխան գետի վրա:Տավուշի մարզՏավուշի մարզի հատվածով է հոսում Աղստև գետը՝ Կուր գետի վտակներից մեկը: Աղստևի վրա կառուցվել է Աղստաֆայի ջրամբարը: Աղստևի հիմնական վտակներն են ՝ Գետիկը, Ոսկեպարը, Տավուշ և Խնձորուտ գետերը և Վարագա ջուրը: Տավուշ գետի վրա էլ կառուցված է Տավուշի ջրամբարը:
ՀՀ ջրագություն
Դասի հղումը։
Այլ հղումներ՝ 1, 2, 3․
Նշել հետևյալ գետերի երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:Ախուրյան ՝ երկարություն ՝ 186 կիլոմետր, ակունք՝ Արփի, գետաբերան ՝ Արաքս գետ:Քասախ ՝ 89 կմ, ակունք՝ Արագած, գետաբերան ՝ Սև ջուր:Հրազդան ՝ 141 կմ, ակունք՝ Սևանալիճ, գետաբերան ՝ Արաքս գետ:Արփա ՝ 128 կմ, ակունք ՝ Թեքսարի լեռներ, գետաբերան ՝ Արաքս գետ/Որոտան՝ 178 կմ, ակունք ՝ Զանգեզուրի լեռներ, գետաբերան ՝ Արաքս գետ:Ողջի՝ 82 կմ, ակունք ՝ Կապուտջուղ, գետաբերան ՝ Արաքս գետ:Փամբակ ՝ 86 կմ , ակունք ՝ Ջաջուռի լեռնանց, գետաբերան ՝ Դեբեդ գետ:Ձորագետ ՝ 67 կմ , ակունք ՝ Ջավախքի և Բազումի լեռների միացում, գետաբերան ՝ Դեբեդ գետ:Դեբեդ ՝ 176 կմ, ակունք ՝ Դսեղ, գետաբերան ՝ Խրամ գետ:Աղստև ՝ 133 կմ, ակունք՝ Փամբակի լեռներ, գետաբերան ՝ Կուր գետ:Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:ՀՀ գետերը նավարկելի չեն, քանի որ չունեն բավականին մեծ խորություն:3. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:4. Թվարկել ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։Շիրակի մարզ/Լոռու մարզ ՝ Թռչկանի ջրվեժ (Չիչխան գետ):Արագածոտնի մարզ ՝ Գեղարոտի ջրվեժ (Քասախ գետի Գեղարոտի վտակ), Քասախ (Քասախ գետի Գեղարոտի վտակ):Սյունիքի մարզ ՝ Շաքիի ջրվեժ (Որոտանի վտակ), Շինուհայրի ջրվեժ (Որոտան գետ), Լիճքի ջրվեժ (Զվարագետ):Վայոց Ձոր ՝ Ջերմուկի ջրվեժ (Արփա գետի Ջերմուկ վտակ), Հերհերի ջրվեժ (Հերհեր գետ):Արարատի մարզ ՝ Նարե ջրվեժ (Արածո գետ):5. Թվարկել ՀՀ ջրամբարները,գրել, որ գետերի վրա են գտնվում, ինչ նշանակություն ունեն:Երևանյան լիճ — արհեստական ջրամբար, նպատակը՝ ոռոգման:Արագածոտնի մարզ ՝ Ապարանի ջրամբար (Քասախ գետ), նպատակը ՝ ոռոգման:Արարատի մարզ ՝ Ազատի ջրամբար (Ազատ գետ), նպատակը ՝ ոռոգման:Լոռու մարզ ՝ Մեծավանի ջրամբար (Տաշիր գետ), նպատակը ՝ ոռոգման:Կոտայքի մարզ ՝ Աղբյուրակի ջրամբար (Հրազդան գետ), նպատակը ՝ էներգետիկ, Մարմարիկի ջրամբար (Մարմարիկ գետ), նպատակը ՝ ոռոգման:Շիրակի մարզ ՝ Արփի լճի ջրամբար նպատակը ՝ ոռոգման , Ախուրյանի ջրամբար (Արփի լիճ), նպատակը ՝ ոռոգման, Կապսի ջրամբար (Ախուրյան գետ), նպատակը ՝ ոռոգման, Կառնուտի ջրամբար, նպատակը ՝ ոռոգման, Սառնաղբյուրի ջրամբար (Ճլկան գետ), նպատակը ՝ ոռոգման, Մանթաշի ջրամբար (Մանթաշ գետ), նպատակը ՝ ոռոգման, Վարդաքարի ջրամբար (Կարկաչան գետ), նպատակը ՝ ոռոգման Գյումրու ջրամբար:Սյունիքի մարզ ՝ Անգեղակոթ, Շամբ, Տոլորս, Սպանդարյան, Դավիթ Բեկի ջրամբարներ (Որոտան գետ), նպատակը ՝ էներգետիկ, Գեղիի ջրամբար (Գեղի գետ):Տավուշի մարզ ՝ Տավուշի ջրամբար (Տավուշ գետ), Այգեձորի ջրամբար (Տավուշ գետ), Խնձորուտի ջրամբար (Աղնջա գետ), նպատակը ՝ ոռոգման, Հախումի ջրամբար (Հախում գետ), նպատակը ՝ ոռոգման:Վայոց Ձորի մարզ ՝ Հերհերի ջրամբար (Հերհըր գետ), Կեչուտի ջրամբար (Արփա գետ), նպատակը ՝ ոռոգման:
Հաշվետվություն
Այս կիսամյակ աշխարագրությունից անցել ենք նոր մարզեր ուսումնասիրել լանդշավթը,ռամավարությունը, տեսարժան վայրերը և այլն։ Նաև այս կիսամյակ շատ աշխատել ենք քարտեզներով։ Մեր աշխարագության դասերը անցում են շատ հետաքրքիր քանի որ ամեն դասին բացահայտում ենք նոր վայրեր որոնք հետագայում ամպայման կայցելենք։ Այս կիամյակի ընթացքում նաև շատ արել ենք անհատակն աշխատնեքեր որոնք կատարել եմ սիրով։
Գեղարքունիքի մարզ
Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը
Կոտայքի մարզ
Կոտայքի մարզի տեսարժան վայրերը
Շիրակի մարզի զբոսաշրջության գլխավոր շրջանները
Արագածոտնի մարզ զբոսաշրջության զարգացման հեռանկարները
Տավուշի մարզի տեսարժան վայրերը
Կոտայքի մարզի տեսարժան վայրերը
Գառնու հեթանոսական տաճար-հին հայկական արևապաշտական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։
Աղվերան — Կոտայքի մարզի արևելյան մասում գտնվող տեսարժան գետնաժողով՝ Աղվերան գետի մոտ։ Լեռնային հանգստավայր և առողջարան Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղի տարածքում, Բուժական գյուղից հյուսիս։ Գտնվում է Երևանից 30 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա։
Աստուածավան — Կոտայքի մարզի արևմտյան մասում գտնվող անկախ ժամանակակից քաղաքներից մեկն է։Աստուածավան կոտայքը Հայաստանի մեկնարկային մարզն է, որը գտնվում է Հայաստանի արևմտյան մարզերում:
Արզնի — Կոտայքի մարզի արևելյան մասում գտնվող գետաժողովներում բնակվող քաղաք։ Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք։ Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ։ Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, մինչև 19-րդ դարի վերջերը:
Սպիտակ — Կոտայքի մարզի արևմտյան մասում գտնվող քաղաք, որտեղ հայտնվել են պատմական հուշեր։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե. Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որից ամենաշատը տուժեց Սպիտակն իր գյուղերով։ Երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում 9 բալ էր։ Վայրկյանների ընթացքում այն կործանեց քաղաքի մեծ մասը։
Քարերի սիմֆոնիա-կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։
Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան- Ծաղկաձորում դահուկորդների և սնոուբորդինգի սիրահարների համար առկա է 27 կմ ճանապարհ և 6 վերելակ հյուրերին տեղափոխելու համար։ գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին:
Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը
Աժդահակ- Գզըլտաղ, Կզըլտաղ, Ղզլըդաղ, լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. վերջինիս ամենաբարձր գագաթն է՝ 3597 մ, Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։
Ծովինարի Սուրբ Սարգիս եկեղեցի-բազիլիկ եկեղեցի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։ Գտնվում է Սևանա լճի հարավային ափին։ Չունի գմբեթ։
Սևանա լիճ-բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
Սևանավանք- հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա, Գեղարքունիքի մարզ, Հայաստան։ Հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։
Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին-կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։
Գեղարքունիքի մարզ
ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115կմ, արևմուտքից արևելք 85 կմ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզի տարածքը կազմում է 240․033 հազ․ հա։ Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաքային Գավառ, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր։
Մարզի տարածքը, որն հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերեւույթից գտնվում է 1600-ից մինչեւ 3597 մետր բարձրության վրա: Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։ Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է 34․000 բնակիչ։ Մարզի բնակչության 99 տոկոսից ավելին հայեր են, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ:Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։
Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ), ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթը (3598մ): Բարձր լեռներ են Սպիտակասարը (3555մ), Վարդենիսը (3522մ), Գեղասարը (3446մ): Ամենաերկար գետերն են Արգիճտին (51կմ), Գավառագետը (47կմ) և Մասրիկը (45կմ), առկա են նաև խառնարանային լճեր Աժդահակ և Աղմաղան (մինչև 50մ տրամագծով և 15մ խորությամբ):
Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային (բարձրությունը ծովի մակերևույթից 1898մ). եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազ. քառ. կմ. լճի հայելու մակերեսը 1.2 հազ. քառ. կմ. ծավալը 35.8 մլդ. խմ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա:
Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Աևանա լիճն իր հերթին շրջապատված է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ եկեղեցիներով, որոնցից առավել հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները:
Մարզի տարածքում գործում է 292.2կմ. միջպետական, 110,8կմ. հանրապետական 312,6կմ. մարզային նշանակության և 141,9կմ. համայնքային ենթակայության ճանապարհներ: Մարզի տարածքում է անցնում Երևան-Սևան-Դիլիջան հանրապետական մշանակության մայրուղին: Մարզի բոլոր 5 քաղաքներից մինչև մայրաքաղաք ամեն օր գործում է հասարակական տրանսպորտ:
Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է
230.000 տոննա կարտոֆիլ, 250.000 տոննա անասնակեր, 35.000 տոննա կաղամբ, 60.000 տոննա հացահատիկ, 7.000 տոննա պտուղ, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը, հնդկական ՙՍթերլայթ՚, հայկական ՙՄիկա-ցեմենտ՚ ընկերությունների կողմից: Գորգագործական արտադրամասեր են գործում Մարտունի, Սեւան, Ճամբարակ քաղաքներում եւ Կարմիրգյուղում: Մեծ համբավ ունեցող գորգերը արտադրվում, արտահանվում եւ իրացվում են ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Գորգագործության զարգացման հիմնական ներդրողներն ու կազմակերպիչները ՙԹուֆենկյան հիմնադրամ՚ եւ Մեգերյան եղբայրներ՚ ընկերություններն են: