Վահագն Դավթյան

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի սադափ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև…

Կատարին՝ լույսից շիկնած

Մի թեթև ամպի ծվեն,

Արարատ լեռն է ցոլում՝

Նյութեղեն – աննյութեղեն:

Ուխտավոր հոգնած մի հով

Անցնելով բարդուց բարդի,

Գնում է, ծունկի իջնում

Խորանում Արարատի:

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի սադափ ծառեր,

Մի կապու՜յտ , կապույտ երկինք

Ու արև, արև, արև…

Հովի հետ այդ ուխտավոր

Անցնելով բարդուց բարդի,

Ուզում ես գնա՜լ, գնա՜լ

Ու փարվել Արարատին:

Ընդհանուր աշխարհագրություն

1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: 

2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։

Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:

3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը։

Երկրաձևաբանություն
Կլիմայագիտություն
Հողերի աշխարհագրություն
Կենսաաշխարհագրություն
Ընդհանուր ֆիզիկական աշխարհագրություն
Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն

Հայրենիքում (Եղիշե Չարենց)

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

1․ Լրացնել բաց թողնված տառերը։

Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թփրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուկ, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ։

2․ Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։

Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար-իր փնտրած ապրանքը ամեն տեղ կար։

Նա ընտանիքի գործերով բնավ չէր զբաղվում-նա ընտանիքի գործերով միշտ զբաղվում էր։

Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց-տնօրենի հրամանը բոլորը հարգեցին։

Ով չի կառուցում, երբեք չի շահում-ով կառուցում է միշտ շահում է։

Ո՛չ Արագածը, ո՛չ արագահոս Ախուրյանը չէիր գրավում նրա ուշադրությունը-և Արագաշը և Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը։

3․ Նշել այն բառերը, որոնց մեջ ց նախածանց կա։

ցուցակ, ցպահանջ, ցամաք,ցայսօրցայգցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին,ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուր, ցցել, ցերեկ։

4․ Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջացանց, կազմել բարդածանցավոր բառ։

բյուր-ակն -յա

երկու-հատոր -յակ

լեռ -դահուկ-որդ

մանր-նկար -իչ

ազնիվ-տոհմ-իկ