Տավուշի մարզի եկեղեցիները

Դանիել մարգարեն Աստծո ամենից նվիրյալ մարգարեներից մեկն է, իսկ Դանիելի  մարգարեությունը` Աստվածաշնչի ամենակարևոր լուսավորություններից մեկը

1․«Դանիելի խաչ» եկեղեցի

Դանիելի Խաչ եկեղեցին  գտնվում է Իջևան քաղաքի բնակելի գոտուց 2 կմ հյուսիս-արևելք: Ըստ պատմական տեղեկությունների, կառուցվել է 12-րդ դարում` Խաչիյալ գյուղատեղիում: Իջեւանի բնակիչներն այն կոչում են Խաչ: Խորհրդային տարիներին, երբ Իջևանում եկեղեցիներ չէին գործում, մատուռը իջևանցիների միակ հոգևոր օջախն էր: 1999 թ. մատուռը վերանորոգվել է: 

1. «Daniel Khach» church

Daniel’s Cross Church is located 2 km northeast of the residential zone of Ijevan city. According to historical information, it was built in the 12th century in Khachiyal village. The residents of Ijevan call it Khach. During the Soviet years, when there were no churches in Ijevan, the chapel was the only spiritual center of Ijevan residents. In 1999 the chapel has been renovated.

Մարիամ Մայրի վանք (Նավուր) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

2․«Մայրի Վանք» եկեղեցի

Վանքը մեզ է հասել վաղ միջնադարից, ըստ պատմական տեղեկությունների՝ կառուցվել է 1285-86 թթ։ Վանքը գտնվում է Բերդ քաղաքից Նավուր գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում։ Վանական համալիրի տարածքից գտնվել է միջնադարյան հայերանով գրված քարե արձանագրություն, որն ըստ ուսումնասիրությունների նամակ գրություն է և որպես պատմամշակութային արժեք պահպանվում է Բերդի պատմության և կենցաղի թանգարանում։ Պահպանվել է նաև նախշազարդ խաչքար, որը տեղադրվել է վանքի մուտքի մոտ։

2. «Mary Vank» church

The monastery came to us from the early Middle Ages, according to historical information, it was built in 1285-86. The monastery is located on the left side of the road leading from the city of Berd to the village of Navur. A stone inscription written in medieval Armenian was found on the territory of the monastery complex, which, according to studies, is a letter writing and is preserved as a historical and cultural asset in the Berd History and Life Museum. An ornamented khachkar, which was placed at the entrance of the monastery, has also been preserved.

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԱՆԱՊԱՏ ԵԿԵՂԵՑԻ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և  պատմական միջավայրի պահպանության ծառայության

3․Սուրբ Աստվածածին (Անապատ) եկեղեցի

Եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք, գետակի աջ ափին` «Աղնաբադ» անտառամասում, որի համար էլ հաճախ աղբյուրներում հանդիպում ենք Աղնաբադի վանք անունով: Աղավնավանք գետակի աջ ափին գտնվող Ս. Աստվածածին Անապատ եկեղեցու վերաբերյալ մատենագրական տեղեկությունները բացակայում են, մինչդեռ, համաձայն եկեղեցու վրա պահպանված վիմագրության, այն կառուցվել է XI-XII դդ.:

3. Saint Astvatsatsin (Desert) Church

The church is located 2.5 km northeast of the village of Aghavnavank, Tavush region, on the right bank of the river, in the «Aghnabad» forest, for which we often find the name Aghnabad monastery in sources. St. located on the right bank of Aghavnavank river. There is no bibliographic information about Astvatsatsin Anapat Church, while according to the lithograph preserved on the church, it was built in the XI-XII centuries.

Սուրբ Հռիփսիմէ եկեղեցի (Էջմիածին) - Ուիքիփետիա

4․Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, միջնադարյան հայկական եկեղեցի Հայաստանի Տավուշի մարզի Այգեձոր գյուղում։ Գտնվում է կիսավեր վիճակում։ Ընդգրկված է Այգեձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել V-VI դարերում։

4. Saint Hripsime Church

Saint Hripsime Church, a medieval Armenian church in the village of Aygedzor, Tavush Marz, Armenia. It is in a half-destroyed condition. It is included in the list of immovable monuments of history and culture of Aygedzor. Saint Hripsime Church was built in V-VI centuries.

5․Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կառուցել է Ազիզբեկ Իշխանն իր կնոջ՝ Վախախի երազի հիման վրա։Եկեղեցին ունի երկու հարկ։ Եկեղեցու չորս կողմը կենդանակերպ քանդակներ են։ Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է խաչ։ Խաչի ձախ կողմում Աստվածամայրն է՝ մանուկ Հիսուսով, իսկ աջ մասում՝ Հովսեփը։

5. Holy Astvatsatsin Church

It was built by Azizbek Ishkhan based on the dream of his wife Vakhakh. The church has two floors. The four sides of the church are animal-shaped sculptures. A cross is carved on the western facade of the church. On the left side of the cross is the Mother of God with baby Jesus, and on the right side is Joseph.

Գոշավանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

6․Գոշավանք

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է: Գտնվում է Գոշ գյուղի եզրին՝ Գետիկ գետի ձախ ափին: Եկեղեցու նախկին անունը Նոր Գետիկ էր, սակայն Մխիթար Գոշի մահից հետո եկեղեցին վերանվանվել է Գոշավանք՝ ի պատիվ նշանավոր հայ գիտնական, պատմաբան, առակագիր և ուսուցիչ Մխիթար Գոշի: Ժամանակին այս եկեղեցին ուշագրավ կրոնական, կրթական և մշակութային կենտրոն էր, որտեղ Գոշն ապրել և աշխատել է շուրջ 25 տարի:

6. Goshavank

Goshavank is a medieval monastic complex. It is located on the edge of Gosh village, on the left bank of Getik river. The former name of the church was Nor Getik, but after the death of Mkhitar Gosh, the church was renamed Goshavank in honor of the famous Armenian scientist, historian, proverb writer and teacher Mkhitar Gosh. This church was once a remarkable religious, educational and cultural center where Gosh lived and worked for nearly 25 years.

Մակարավանք

7․Մակարավանք

Մակարավանքը ևս մեկ տեսարժան վայր է Տավուշի մարզում, որը կառուցվել է 13-րդ դարում: Համալիրի գլխավոր եկեղեցին ունի լայն, լուսավոր և տպավորիչ կառուցվածք: Ներքին պատերի յուրօրինակ քանդակները համարվում են հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցներ: Սուրբ Աստվածածինը վանքի ամենահին եկեղեցին է, որը կառուցվել է 1198 թ.-ին: Վանքի հյուսիսային մասում կա նաև 10-րդ դարի մի փոքրիկ մատուռ: 

7. Makaravank

Makaravank is another attraction in Tavush marz, which was built in the 13th century. The main church of the complex has a wide, bright and impressive structure. The unique sculptures of the inner walls are considered masterpieces of Armenian medieval art. Surb Astsvatsatsin is the oldest church of the monastery, which was built in 1198. There is also a small 10th century chapel in the northern part of the monastery.

Հաղարծնի վանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

8․Հաղարծին

Հաղարծինի վանական համալիրը գտնվում է Դիլիջանից 18կմ հեռավորության վրա։ Այն գտնվում է սաղարթախիտ անտառների մեջ, անմատչելի բարձունքի վրա։ Վանական համալիրի երկու կողմերում հոսում են Հաղարծին և Մեծ Աղբյուր գետակները։Հաղարծինը կառուցվել է 10-13-րդ դարերում։ Վանական համալիրի հիմքը դրել են Բագրատունիները։ Համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, երկու գավթից,սեղանատնից և աղոթարաններից։Ամենահինը վանքի Սբ․ Գրիգոր եկեղեցին է։

8. Hagartin

Haghartsin monastery complex is located 18 km from Dilijan. It is located in dense forests, on an inaccessible hill. Haghartsi and Mets Aghbyur rivers flow from both sides of the monastery complex. Hagartsi was built in the 10th-13th centuries. The foundation of the monastic complex was laid by the Bagratunis. The complex consists of three churches, two courtyards, a refectory and prayer rooms. The oldest of the monasteries, St. Grigor Church.

Պատկեր:-Ոսկեպարի սուրբ Աստվածածին եկեղեցի.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

9․Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է VI–VII դարերին և դասվում Մաստարայատիպ հուշարձանների շարքը։ Քառակուսի հատակագծով աղոթասրահի կենտրոնական ծավալը պսակված է գմբեթով։ 

9. Church of Saint Astvatsatsin of Voskepar

Bibliographical and lithographic information about the time of construction has not been preserved. Based on the architectural analysis, it dates back to the VI-VII centuries and belongs to the series of Mastaraya type monuments. The central volume of the prayer hall with a square plan is crowned with a dome.

Կապտավանք (Տավուշ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

10․Կապտավանք

Կապտավանքը միջնադարյան Հայաստանի հայտնի հուշարձաններից մեկն է: Այն գտնվում է Տավուշի մարզում՝ Չինչին գյուղից 5 կմ հարավ-արևմուտք: Այն կառուցվել է XII դարի կեսերին: Արձանագրությունների համաձայն նշվում էր նաև որպես Սուրբ Աստվածածին եկեղեցի: Նախկինում Կապտավանքը վանական համալիր էր, որից, ցավոք, կանգուն է մնացել միայն եկեղեցին: Վանքը ժամանակին պարսպապատ է եղել: Եկեղեցու արևելքում տեղակայված է հին գերեզմանատուն:

10. kaptavanq

Kaptavank is one of the famous monuments of medieval Armenia. It is located in Tavush region, 5 km southwest of Chinchin village. It was built in the middle of the XII century. According to records, it was also mentioned as the Church of the Holy Mother of God. In the past, Kaptavank was a monastic complex, of which, unfortunately, only the church has remained standing. The monastery was once fenced. To the east of the church is an old cemetery.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *