ՀՀ-ն հյուսիսային մարզերի ջրագրական ցանցը

Շիրակի մարզի ջրագրությունՇիրակի հյուսիսային հատվածով ձգվում է Ախուրյան գետը, որը սկիզբ է առնում Արփի լճից։ Հոսելով Հայաստան-Թուրքիա սահմանագծով, ձևավորվում է Ախուրյան ջրամբարը։ Գլխավոր ջրամբարներն են Ախուրյանի, Կառնուտի և Մանթաշի ջրամբարները։Լոռու մարզՄարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Աղստև – գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ ԼճերՄթնալիճ – լճակ Հայաստանի Լոռու մարզում, Կապանակ լեռան հյուսիսային լանջին։Բարձրությունը ծովի մակարդակից` 2130 մ։Դսեղի Ծովեր – երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք։ՋրամբարՄեծավանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Լոռու մարզում, Տաշիր գետի վրաԼոռու մարզի ջրանցքներԼոռու ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Լոռվա ջրանցքի՝ Լոռկանալի շինարարությունը ծրագրվել է դեռևս նախապատերազմյան շրջանում, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է և մեկնարկել է 1943 թվականին, նպատակ ունենալով ոռոգելի դարձնել Ձորագետ-Դեբեդ գետերի Լոռվա Սարահարթի ձախափնյա դաշտերը։ Շիրակամուտի ջրանցք, Նալբանդի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Չիչխան գետի վերին հոսանքից, անցնում Շիրակամուտ գյուղ, ապա Հարթագյուղով ձգվում մինչև Մեծ Պարնի գյուղ։ Շահագործման է հանձնվել 1940 թվականին։Տաշիրի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Ձորագետի աջ ափից, անցնում Նովոսելցովո գյուղի հյուսիսով, ձգվում մինչև Սարատովկա գյուղ։ Շահագործման է հանձնվել 1958 թվականին՝ Լոռու ջրանցքին Տաշիր գետով լրացուցիչ ջուր տալու նպատակով։ՋրվեժներԹռչկանի ջրվեժ, գտնվում է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։Տավուշի մարզՏավուշի մարզում է հոսում Կուր գետի գլխավոր վտակներից Աղստևը։ Աղստև գետի գլխավոր վտակներն են Ոսկեպարը, Վարագա ջուրը, ԳԵտիկը,Տավուշ գետը,խնձորուտը։ Տավուշ գետի վրա ձևավորվում է Տավուշի ջրամբար։ Աղստև գետի վրա ձևավորվում է Աղստաֆայի ջրամբար ։ Տավուշի մարզում է գտնվում Դեբեդ գետից սկիզբ առնող գլխավոր վտակը՝ Մարց գետը։ Տավուշի մարզի խոշոր քաղաքներն են համարվում Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում։ Խոշոր քաղաքներից բնակչության թվով ամենամեծը Իջևանն է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *