Վահան Տերյան

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

Թամար Մլքե թագուհի

◦Բագրատունյանց դարաշրջանի կրտսեր թագավորություններից ամենաընդարձակը և հզորը Վասպուրականի Արծրունյնաց պատությունն էր, որ 908 թ.Գագիկ Արծրունին հռչակվեց անկախ: Հայտնի չէ Գագիկ Արծրունուն առաջին կնոջ անունը, որը Գրիգոր Աբուհամզա իշխանի դուստրն Արքայի երկրորդ կինը դարձավ Սմբատ I արքայի եղբայր Շապուհ Բագրատունու դուստր Թամարը, որը հայտնի է նաև Մլքե անվամբ:

◦Դատելով փաստերից ` Մլքե թագուհին մեծ մասնակցություն է ունեցել թագավորության կառավարման կյանքում: Նա 912 թվականից առաջ Վարագա ուխտի մեջ կառուցել է Սբ Աստվածածին եկեղեցին: Վարագա Սբ Աստվածածնին Գագիկ Արծրունին կարգրադեց սկսել հայ ճարտարապետության գոհարներից մեկի`Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու կառուցման աշխատանիքները, որոնք տևեցին վեց տարի: ճարտարապետը հանճարեղ Մանուելն էր: 921 թվականին եղեղեցին օձվեց մեծ հանդիսավորությամբ: 

◦Թամար թագուհին հայագիտության մեջ նշանավոր է հատկապես իր անվանբ հայտնի դարձած ձեռագիր ավետարանով, որը պատկերազարդվել է դեռևս 862 թվակնին: Բարձրարժեք մանրանկարներով ձեռագիրը գողացվել է Վարագա վանքից: Սակայն Թամար թագուհին փրկագնել է այն 922 թ. և նվիրել վանական համարիլում իր իսկ կառուցած Սբ Աստվածածին եկեղեցուն: 

◦ «Մլքե թագուհու Ավետարանն» ունի 464 մագաղաթյա թերթ և գրված է մեսրոպյան բոլորանկյուն երկաթագրով: Այն մինչ օրս հայտնի ամենհին պատկերազարդ հայերեն Ավետարանն է: Ցավեք հայտնի չէ, թե մինչև երբ է ապրել Թամար թագուհին:

Հռոմեական դրածոները Հայոց գահին

Մ. թ. 1-ին Տիգրան Դ-ն զոհվել է նախակովկասյան տափաստաններից Հայաստան ներխու­ժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ պատերազմում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Սա ճակատագրական էր. Տիգրան Դ-ն արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր: «Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»,- գրում է հռոմեացի պատմագիր Տակիտոսը:

Արտաշեսյան արքայատոհմի անկու­մից հետո Հռոմեական կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրա­ծո օտարազգի թագավորների միջոցով, որոնց դեմ ժողովուրդը համառ պայքար է մղել մ. թ. 1-52-ին:  ­

Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո (մ.թ. 1ին թվական) Գայոս Կեսարը, ով գտնվում էր Արևելքում, հայկական գահը հանձնում է Ատրպատականի թագավոր Արիոբարզանին։

դրածո

 Իմանալով այս մասին հայկական ավագանու զգալի մասը ժողովրդի հետ միասին ապստամբություն է բարձրացնում, Գայոս Կեսարը հռոմեական ուժերով ճնշում է այն։ Միայն Արտագերս անառիկ ամրոցն է շարունակում համառ պայքարը։ Որոշ ժամանակ հետո բերդապահ զորքի հրամանատար Ադդոնը կեղծ բանակցություններ է սկսում Գայոս Կեսարի հետ և նրան է հանձնում ամրոցում պահվող արքունի գանձերի ցուցակը։ Երբ ընչաքաղց հռոմեացի զորավարը ծանոթանում էր այդ ցուցակի հետ, Ադդոնը մահացու հարվածներ է հասցնում և թաքնվում ամրոցում, այդ հարվածների հետևանքով Գայոս Կեսարը շուտով մահանում է։ Հռոմեական զորքերը երկար պաշարումից հետո գրավում են Արտագերս անառիկ ամրոցը ավերում այն։ Ադդոնը թշնամիների ձեռքը չընկնելու համար պարիսպից ցած է նետվում։

 Արիոբարզանի գահակալությունը Հայաստանում երկար չի տևում։ Տակիտոսի վկայությամբ նա հանկարծամահ է լինում 4 թվականին։ Պետք է կարծել, որ հայերը նրան թունավորել են իր կատարած բոլոր չարագործությունների համար։

  Հայաստանի գահը Օգոստոս կայսրը հանձնում է Արիոբարզանի որդուն Արտավազդին, ով կառավարել է, հավանաբար, մեկ տարի և ապստամբության արդյունքում սպանվել է 5 թվականին։ Արտավազդի սպանությունը Հռոմին ստիպում է փոխել Հայաստանը և Ատրպատականը միավորելու նպատակից։

 6 թվականին Օգոստոսը Հայաստանում գահ է բարձրացնում Տիգրանին, որի մասին իր կտակում գրել է, որ սա հայոց արքունի տոհմից էր։ Սակայն դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա մայրական կողմից է միայն հեռավոր ազգական Արտաշեսյաններին, վերջինս ազգությամբ հրեա էր։ Նույն 6 թվականին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացնում Հռոմի և նրա դրածոյի դեմ, վտարելով նրանց Հայաստանից։ Այստեղ կրկին գահ է բարձրանում Արտաշեսյան տոհմի վերջին ներակայացուցչին Էրատո թագուհուն։ Սակայն սա արդեն ծերացած լինելով չի կարողանում կառավարել երկիրը, որի պատճառով էլ շուտով հեռացվում է գահից։

դրածո

 11 թվականին պարթևական գահը գրավում է Արտավան III-ը ճակատամարտում հաղթելով և վտարելով Հռոմի կամակատար Վոնոն թագավորին։ Վոնոնը փախչելով գրավում է հայկական գահը։ Արտավանը չէր կարող անտարբեր անցնել այն բանի կողքով, որ իր թշնամին թագավորի Հայաստանում։ Նրան հեռացնելու նպատակով Արտավանը դեսպանություն է ուղարկում Հռոմ, պատերազմի սպառնալիքից խուսափելու նպատակովէ Տիբերիոս կայսեր հրամանով, Ասորիքի հռոմեական կառավարիչը 16 թվականին իր մոտ է հրավիրում Վոնոնին և ձերբակալում։ Հովսեբիոս Ֆլավիոսը վկայում է, որ Հռոմը զգուշացավ նրանից, որ Հայաստանի մեծամեծները, որ բնակվում էին Նպատ լեռան շրջակայքում հարել էին Արտավանին։

Տիբերիոսը շուտով Արևելք է ուղարկում իր որդեգիր Գերմանիկոսին։ Սա 18 թվականին հռոմեական զորքերով գալիս է Արտաշատ և հայերի համաձայնությամբ Հայաստանի թագավոր է կարգում Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդուն՝ Զենոնին, որը մանկությունից մեծացել էր հայկական միջավայրում և քաջածանոթ էր հայկական սովորույթներին։ Հայերը փոխում են սրա անունը և անվանում Արտաշես։

 Զենոն-Արտաշես (18-34) Հռոմի կողմից Հայաստանում նշանակված թագավորներից միակն է, որ թագավորել է բավական երկար մոտ 17 տարի և մահացել իր բնական մահով։

 Զենոն-Արտաշեսի մահից հետո, 34 թվականին Արտավան III-ը հայկական ավագանու համաձայնությամբ իր անդրանիկ որդուն՝ Արշակին դարձնում է Հայաստանի թագավոր։ Հայերը համակրանքով են ընդունում Արշակ I-ի գահակալությունը, որովհետև նրանք, թեկուզ և Հայաստանը Արշակունիների պետական կառավարման համակարգում մտցնելու պայմանով, ձգտում էին վերականգնել երկրի պետական անկախությունն ու ինքնուրույնությունը։

6087926

 Հռոմեական իշխանությունները բնականաբար հանգիստ չէին կարող հետևել դեպքերի նման զարգացումներին և իր «դաշնակից և բարեկամ» երկրներին հանեց ընդդեմ Հայաստանի, դրանցից մեծ մասնակցություն ունեցավ Իբերիան, որի թագավոր Փարսմանը և վերջինիս եղբայր Միհրդատը ձգտում էին գրավել Հայաստանի գահը։ Այս նպատակին հասնելու համար նրանք թունավորեցին Արշակ թագավորին։ Այնուհետև կաշառելով հռոմեական զորբանակի հրամանատարին Արտաշատում թագավոր են դարձնում Միհրդատին։ Արտավանը բնականաբար ձգտելու էր վրեժ լուծել, սակայն որևէ հաջողության չհասավ։Արդյունքում՝ 37-ին Պարթևստանը Մեծ Հայքից խլում է Հայոց Միջագետքը, Արուաստանը և Ծավդեքը:

Իրավիճակը երկար այսպես չշարունակվեց, շուտով հակասություններ ծագեցին երկու եղբայրների միջև և Փարսմանը Հայաստան է ուղարկում իր որդի Հռադամիզդին։ Սա գալով Հայաստան սպանում է իր հորեղբորը և նրա ողջ ընտանիքին կաշառքով թագավոր է կարգվում Հայաստանում։

 Նույն այս 51 թվականին Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ I-ը, ով ձգտում էր Ատրպատականում և Հայաստանում հաստատել Արշակունյաց թագավորություն։ 52-ին նրա եղբայր Տրդատը հայ-պարթևական զորքերով փախուստի է մատնել Հռադամիզդին և վերջականապես տապալում հոոմեական տիրապետությունը՝ հիմք դնելով Հայաստանում Արշակունյաց դինաստիային։ 

Առաջադրանք

  1. Նկարագրել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ Արտաշեսյան թագավորության անկումից հետո։
    Տիգրան IVի մահից հետո իր կինը։ Էրատո թագուհին հրաժարվեց գահից եւ Հայաստանը այլես ժառանգ չուներ Արտաշեսյանների տոհմը շարունակելու համար։ Այս առիթից օգտվում են հարեւան երկրները մասնավորապես Հռոմեական կայսրութունը։
  2. Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Հռոմը և ի՞նչ նպատակներ էր հետապնդում։
    Հռոմը իր հերթին իր դրածո թագավորներին կարգեց Հայաստանում։ Սկզբում նա որոշել էր գահը հանձնել Ատրպատականի թագավոր Արիոբարզանին, եւ նման կերպ իրիար միացնել Հայաստանն ու Ատրպատականը։ Բայց բազում փորձերից հետո նա զերծ մնաց այդ մտքից քանի որ հայերը անընդհատ ապստամբում էին եւ հեռացնում էին գահից բոլոր դրածո թագավորներին։ Այսպես շարունակվեց մինչեւ 52 թվ երբ գահ է բարձրանում Վաղարշ I հիմք դնելով Արշակունյաց դինաստիային։ 

Առաջադրանքներ

․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Մեր թթենիները հինգ ամիս բերք էիին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին քաղցրանում։ Հուլիսին, օգոստոսին այնքան էին, որ մեղր էր դառնում, մատներս իրար էին կպնում: Օգոստոսի վերջը սեպտեմբերին չամիչ էին դառնում։ Ճյուղերը մնում էին, կամ, գետին էին թափվում։ Չամիչները քաղցր էին։Մինչև Վարագա խաչի տոնը կամ իրենք իրենցով ընկնում էին, կամ նորից էին բուսնում։

Մեյոզ

1․ներկայացնել մանրամասն մեյոզի բոլոր փուլերը։

Մեյոզի փուլերն են պրոֆազը, մետաֆազը, անաֆազը եւ թելոֆազ

Փրոֆազ

սկզբում կրկնօրինակված ԴՆԹ-ն, որը խճճվում է, խտանում է ավելի կոմպակտ ձևի, որը հայտնի է որպես քրոմոսոմ, Մարդկանց դեպքում մենք ունենք 23 քրոմոսոմ: Քանի որ այն դեռ պատրաստվում է բաժանվել, քրոմոսոմները դեռևս բաղկացած են երկու քրոմատներից (բնօրինակը և պատճենը), որոնց միանում է միջակետը, որը հայտնի է որպես կենտրոնոմեր ՝ տալով X– ի բնորոշ պատկերը:

Մետաֆազ

Երբ նշված միկրոտրամպուլները կապվում են քրոմոսոմների ցենտրոմերի հետ և դրանք շարվում են անմիջապես բջիջի կենտրոնում, երբ տեղի է ունենում մետաֆազ: Դուք արդեն գտնվում եք այն կետում, որտեղ գենետիկ բովանդակությունը տարանջատվում է: Դա միտոզի փուլ է, որը արագ է ընթանում:

Անաֆազ

Միտոզի այս փուլում դուք կհասկանաք, թե ինչպես է գործում միտոտիկ spindle- ը: Այն, ինչ անում է, առանձնացնում է քույր քրոմատները և քաշում դրանք դեպի հակառակ բևեռներ, կարծես դրանք ձկնորսական գավազան լինեն, որը բռնում է շարքը: Այսպիսով, երկու նոր բջիջներում հնարավոր է ունենալ նույն գենետիկական պարունակությունը:

Տելոֆազ

Հակառակ կողմերում հայտնվելուց հետո քրոմոսոմները տարրալուծվում են իրենց սովորական եղանակով, և դրանց միջուկը վերականգնվում է: Դրան զուգահեռ տեղի է ունենում ցիտոկինեզ, այսինքն ՝ բաժանում երկու բջիջների, Այս գործընթացը սկսվում է անաֆազի վերջից, իսկ կենդանիների բջիջների դեպքում այն ​​բաղկացած է կծկվող օղակից, որը խեղդում է բջջային թաղանթը կենտրոնում քիչ թե շատ, ասես փուչիկ լինի, մինչև երկու անկախ բջիջներ առաջանան:


2․որ բջիջներնեն բազմանում մեյոզի եղանակով։

3․ինչով են իրարաից տարբերվում մեյոզը ու միտոզը

Վահան Տերյանը

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից։ Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, որի թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր։

1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։Վահան Տերյանը մանկության տարիներին

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…1908

Առաջադրանքներ

Տրված բայերը ացն,եցն,ցն պատճառական ածանցներով դարձրու պատճառակն բայեր։

Լռել-լռեցնել
սովորել-սովորեցնել
հասնել-հասցնել
հիշել-հիշեցնել
նստել-նստեցնել
կռվել-կռվեցնել
փայլել-փայլեցնել
սահել-սահեցնել
կանգնել-կանգնեցնել
տխրել-տխրեցնել
աճելե-աճեցնել
խենթնալ-խենթացնել
քնել-քնեցենլ
զարամալ-զարմացնել
ամաչել-ամաչեցնել
բնակվել-բնակեցնել
սպասել-սպասեցնել
ծաղկել-ծաղկեցնել
պայծառանալ-պայծառացնել
զնգալ-զնգացնել
զբաղվել-բաղեցնել
փոքրանալ-փոքրեցնել
ուռչեցնել-ուռցնել
դողալ-դողեցնել
դադարել-դադարեցնել
լողանալ-լողացնել
հալչել-հալեցնել
նրաբացնել-նրաբացնել
սարչել-սառցնել

Գեղարքունիքի մարզ

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115կմ, արևմուտքից արևելք 85 կմ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզի տարածքը կազմում է 240․033 հազ․ հա։ Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաքային Գավառ, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր։

Մարզի տարածքը, որն հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերեւույթից գտնվում է 1600-ից մինչեւ 3597 մետր բարձրության վրա: Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։ Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է 34․000 բնակիչ։ Մարզի բնակչության 99 տոկոսից ավելին հայեր են, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ:Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։

Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ), ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթը (3598մ): Բարձր լեռներ են Սպիտակասարը (3555մ), Վարդենիսը (3522մ), Գեղասարը (3446մ): Ամենաերկար գետերն են Արգիճտին (51կմ), Գավառագետը (47կմ) և Մասրիկը (45կմ), առկա են նաև խառնարանային լճեր Աժդահակ և Աղմաղան (մինչև 50մ տրամագծով և 15մ խորությամբ):

Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային (բարձրությունը ծովի մակերևույթից 1898մ). եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազ. քառ. կմ. լճի հայելու մակերեսը 1.2 հազ. քառ. կմ. ծավալը 35.8 մլդ. խմ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա:

Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Աևանա լիճն իր հերթին շրջապատված է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ եկեղեցիներով, որոնցից առավել հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները:

Մարզի տարածքում գործում է 292.2կմ. միջպետական, 110,8կմ. հանրապետական 312,6կմ. մարզային նշանակության և 141,9կմ. համայնքային ենթակայության ճանապարհներ: Մարզի տարածքում է անցնում Երևան-Սևան-Դիլիջան հանրապետական մշանակության մայրուղին: Մարզի բոլոր 5 քաղաքներից մինչև մայրաքաղաք ամեն օր գործում է հասարակական տրանսպորտ:

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է
230.000 տոննա կարտոֆիլ, 250.000 տոննա անասնակեր, 35.000 տոննա կաղամբ, 60.000 տոննա հացահատիկ, 7.000 տոննա պտուղ, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը, հնդկական ՙՍթերլայթ՚, հայկական ՙՄիկա-ցեմենտ՚ ընկերությունների կողմից: Գորգագործական արտադրամասեր են գործում Մարտունի, Սեւան, Ճամբարակ քաղաքներում եւ Կարմիրգյուղում: Մեծ համբավ ունեցող գորգերը արտադրվում, արտահանվում եւ իրացվում են ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Գորգագործության զարգացման հիմնական ներդրողներն ու կազմակերպիչները ՙԹուֆենկյան հիմնադրամ՚ եւ Մեգերյան եղբայրներ՚ ընկերություններն են:

Ованес Туманян

Ованес Тадевос Туманян, крупнейший армянский писатель и поэт, общественный деятель. Он родился 19 февраля 1869 года в селе Дсех, в семье священнослужителя.

Начальное образование получил в родном селе, затем в степанаванской школе. С 1883 г. продолжил обучение в Нерсисянской семинарии в Тбилиси Грузия, но в связи с тяжелым материальным положением в 1887 г. пришлось бросить школу и начать работать в Армянском церковном суде в Тбилиси Грузия, затем в офисе Армянского издательского союза.

Туманян начал писать в середине 80-х, когда начал сотрудничать с различными армянскими газетами и журналами. Получил широкую известность после выхода в свет сборника «Стихотворения». Самый известный период литературной деятельности Туманяна — последнее десятилетие 19 века — начало 20 века.

Оганес Туманян умер в 1923 году. 23 марта в возрасте 54 лет в Москве.