Անհատական նախագիծ

Թարգմանություն

Կար չկար մի ամենասովորական ընտանիք: Ծնողները և դպրոցական որդին: Մայրը աշխատում էր դպրոցում ուսուցիչ, իսկ հայրը գործարանի վարպետ: Իրենց կյանքն էլ էր սովորական, ինչպես բոլորի մոտ: Ծնողները աշխատանքից գալիս էին երեկոյան, մայրիկը պատրաստում էր ճաշը և ստուգում էր տետրները, իսկ հայրը դիտում էր հեռուստացույց: Իրենց թվում էր, որ իրենք լավ են ապրում: Որդին ունի իր սենյակը, համակարգիչ և հեծանիվ: Եվ նրանք բավարար չափ երջանիկ էին:

Մի անգամ, մի դեկտեմբերյան երեկո, նստած դպրոցական տետրների մոտ, ուսուցիչը մտածեց իր երրորդ դասարանցիների համար մի առաջադրանք: Հաջորդ օրը ռուսերենի դասի ժամանակ, երեխաները փորձում էին հանել տառեր իրենց տետրների մեջ և գրում էին շարադրություն մի թեմայի վրա: «Իմ խնդրանքը ձմեռ պապիին»:

Երեկոյան տուն գալով, նա միանգամից սկսեց կարդալ շարադրությունները, նրան հետաքրքիր էր իմանալ, ինչի մասին էին մտածում իր աշակերտները: Աշխատանքներից մեկը նրան զարմացրեց և տխրեցրեց: Նա արդեն երրորդ անգամ էր կարդում շարադրությունը, փորձելով ստուգել տառասխալները, բայց տողերը լողում էին աչքերի դիմաց, համել սխալները արդեն չունեին ոչմի իմաստ: Այդ պահին աշխատանքից եկավ ամուսինը: Մտնելով սենյակ և տեսնելով տխրաց կնոջը նա հարցրեց, ի՞նչ է պատահել: Ի պատասխան նա տվեց նրան տետրը և խնդրեց կարդալ շարադրությունը:

-Ես ուզում եմ մեկ օրով հեռուստացույց դառնալ: Այնուհետև մայրիկս և հայրիկս երեկոյան իմ կողքին կլինեն, ինձ կլսեն, ոչմի տեղ չշտապելով և չընգհատելով: Աշխատանքից հետ գալով, հայրիկս միանգամից կմոտենա ինձ, որպեսզի իմանա թե ինչ է կատարվել այ օրվա ընդացքում: Ես ուզում եմ, որ ինձ նայելով ծնողներս ուրախանան այնպես, ինչպես նոր հեռուստացույցին, որը կախված է հյուրասենյակում պատի վրա: Այն մեծ է, գեղեցիկ, թանկ և բոլորը նրան խնամում են: Ես էլ եմ ուզում գոնե ոչ երկար լինել հեռուստացույց:

-Խեղճ երեխա ծնողների հետ իր բախտը չբերեց:

Ինչին կինը կուլ տալով արցունքները ասաց.

-Դա գրել է մեր տղան:

Աղպյուրը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *