Հաղորդակցման ժամանակ սեփական անձի և զրուցակցի նկատմամբ<գոյություն ունեն չորս դիրքորոշումներ.

<<Ես լավն եմ, դու լավն ես>>: Սա ամենաբարոյական և ամենաարդյունավետ դիրքորոշումն է: Այս դիրքորոշումն ունեցող մարդիկ ինքնավստահ են, ինքնահաստատված և զրուցակիցներից նույնպես համապատասխան հարգալից վերաբերմունք են ակնկալում: Նրանք թե° աշխատանքում, թե° առօրյա շփումներում փոխհարաբերություններ են ստեղծում և արժանանում շրջապատող մարդկանց հարգանքին:

<<Ես լավն եմ, դու վատն ես>>: Այսպիսի դիրքորոշմանը սովորաբար հակված են ինքնահաստատման կարիք ունեցող մարդիկ: Նրանք իրենց հիմնախնդիրների պատասխանատվությունը միշտ գցում են ուրիշների վրա և անհաջողության դեպքում աշխատում են մեղավորներին փնտրել իրենց գործընկերների և ենթակաների մեջ: Իրենց անձը բարձրացնելու համար ուրիշներին հաճախ վիրավորում են ու նվաստացնում:

<<Ես վատն եմ, դու լավն ես>>: Այս դիրքորոշումը բնորոշ է թերարժեքության բարդույթ և ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց, ովքեր իրենց ցածր են դասում ուրիշներից: Կամ էլ կպչում են ուժեղ մարդկանց, ապրում նրանց հովանավորության ներքո: Այսպիսի մարդիկ հակված են դեպրեսիաների:

<<Ես վատն եմ, դու վատն ես>>: Այս դիրքորոշումը բնորոշ է չափազանց հոռետես և ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց: Նրանք չեն սի- 17 րում կյանքը, հակված են ծանր դեպրեսիաների, շուտ վիրավորվող են և անկանխատեսելի:

Հաղորդակցումը, որպես փոխազդեցություն, կարելի է դիտարկել երկու տեսանկյունից.

Կողմնորոշում դեպի հսկում, որը ենթադրում է ձգտում, որն ընդհանրապես զուգակցվում է փոխազդեցության մեջ իշխող դիրք գրավելու ցանկության հետ:

Կողմնորոշում դեպի հասկացում, որը ենթադրում է ձգտում՝ հասկանալ իրավիճակը և ուրիշների վարքը և հարմարվողականություն:

Այն հիմնված է փոխազդեցության լավացման և բախումներից խուսափելու ցանկության վրա: Հաղորդակցվող կողմերի հավասարության և երկու կողմերի շահերի բավարարման սկզբունքով:

<<Հսկողները>> և <<Հասկացողները>> հաղորդակցման ժամանակ ունեն տարբեր ռազմավարություն։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *