Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ.

վերադարձել է հայրենիք: Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ.  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Առաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը» (1898թ.)։

Նահապետ Քուչակ

Կենսագրություն 

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Ստեղծագործություններ

Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ։ Թեև 1920-ական թվականներին Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Նահապետ Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը։ Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը։ Պանդխտության հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը։


Էրնեկ ես անո´ր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր, ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ – եղեմնիկ եկեր, զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր, ցորեկով զդընչիկն է պագեր:


Լուսի´ն, պարծենաս, ասես. Լուս կու տամ ես աստընվորիս:
Ահա´ հողեղէն լուսին. ի գըրկիս´ւ երեսն երեսիս.
Թէ չես աւատալ այս գերուս, յե´տ տանեմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս, լուս պակա´ս տաս աստընվորիս

Շարադրություն

Այս ուսումնական տարվա սկզբում մենք սկսեցիք նախագիծ նվիրված հայրենիքին։ Մեր անցած առաջին բանաստեղծությունը  Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունն էր։ Ինձ շատ դուր եկավ, քանի որ այս բանստեղծությունը առաջին անգամ չեմ կարդում։Հաջորդ բանաստեղծությունը  Համո Սահյանի «Հայաստան ասելիս» էր։ Այս բանաստեղծությունը առաջին անգամ էի կարդում, բայց, միևնուն է, դուրս եկավ, սակայն չտպավորվեց։ Հաջորդ բանաստեղծությունը  Ավետիք Իսահակյանի «Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես»։ Այս բանաստեղծությունը իմ կարծիով շատ գեղեցիկ էր գրավծ։ Այս չորսի միջից միակ բանաստեղծություն է, որ ոչ միայն նկարագրում է հայրենի երկրի բնությունը, այլ նաև մարդկանց և ապրելակարպը՝ «մենակ բալեքդ արուն ծովի մեջ»։ Ամենավերջինը Վահագն Դավթյանի «Մի փոշոտ, փափուկ ճամփա» բանաստեղծություն էր։ Այս բանաստեղծությունը ինձ դուր եկավ, հաճույքով կարդացի, վստահ եմ, որ մի  քանի անգամ էլ կկարդամ։

Վահագն Դավթյան

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի սադափ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև…

Կատարին՝ լույսից շիկնած

Մի թեթև ամպի ծվեն,

Արարատ լեռն է ցոլում՝

Նյութեղեն – աննյութեղեն:

Ուխտավոր հոգնած մի հով

Անցնելով բարդուց բարդի,

Գնում է, ծունկի իջնում

Խորանում Արարատի:

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի սադափ ծառեր,

Մի կապու՜յտ , կապույտ երկինք

Ու արև, արև, արև…

Հովի հետ այդ ուխտավոր

Անցնելով բարդուց բարդի,

Ուզում ես գնա՜լ, գնա՜լ

Ու փարվել Արարատին:

Հայրենիքում (Եղիշե Չարենց)

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․