Տրդատ 1-ինի կերպարը

Լուսանկարում՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը՝ կանգնեցված Հռոմում 66թ., կայսր Ներոնի կողմից (Լուվր, Փարիզ)

Ժամկետ՝ փետրվար 14-18

Առաջադրանք՝

  1. Ներկայացնե՛լ Տրդատ 1-ինի կերպարը։Վերլուծել Արշակունի արքայի քայլերը
    Տրդատ Ա թագավորել է 52-88 թթ․: Արշակուների տոհմից է եղել։ Նրա հայրը եղել է Վոնոն Բ Պարթևը։ Տրդատ Ա-ն թագավորել է Մեծ Հայքի Արշակունի թագավորությունում 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։ Վաղարշ Ա Արշակունին իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր։Հռոմեական պատերազմը Տրդատի դեմ տեևեց 10 տարի։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվում է երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է  Արտաշատ  մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»: 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով: Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Տրդատը Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։
  2. Տրդատ 1-ին և Գառնիի տաճարը
    Ներոն կայսրը, ճանապարհելով Տրդատին, մեծ ռազմատուգանք վճարեց նրան, որով հայոց արքան վերանորոգեց Կորբուլոնի ավերած Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատն իրեն նշանավորեց նաև այլ շինությամբ: Նա Գառնի ամրոցի տարածքում գտնվող հին տաճարի փոխարեն կառուցեց նորը` հիմք ունենալով հին հայկական տաճարաշինական մոդելը` Մուսասիրի տաճարը և թողեց արձանագրություն. «Հելիոս (արև) Տիրիդատես (Տրդատ) թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ (վեհապետ) կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում (75 թ.) իր թագավորության»: Նա իր թագավորության ժամանակ արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս` պատժելու Կովկասյան լեռնականներն, որոնք ասպատակում էին Հայաստանը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *