Վերլուծություն

Մենք կարդացինք Վիլյամ Սարոյանի «Հրաշալի ձայնասկավառակը» պատմվածքը։ Սկզբում պատմվածքը ինձ դուր չեկավ, քանի որ սկզբից անհասկանալի թվաց, բայց երբ կարդացի մինջև վերջ, կարծիքս փոխեցի։ Պատմվածքը Վիլյամ Սարոյանի կյանքից վերցրած մի դրվագ է։ Երբ Սարոյանը փոքր էր, նա ցրիչ էր աշխատում և նրա աշխատավարձը ընդամենը 15 դրոլար էր։ Իր առաջին աշխատավարձով գնել էր գրամոֆոն և ձայնասկավառակ։ Մայրը սխալ համարեց որդու գնումը, բայց երբ հասկացավ, թե ինչ լավ բան է գրամոֆոնը, ինքը խնդրեց, որ տղան իր ճաշակով մի բան ընտի և ամեն անգամ, երբ տղան ինչ-որ գնում էր կատարում, մայրը անխտիր կանգնում էր տղայի կողքին։ Ինձ շատ դուր եկավ այն հատվածը, երբ ընտանիքի մայրը մի քանի անգամ լսեց նույն երգը, երբ հասկացավ, որ իր որդու գնումը անիմաստ չէ, նույնիսկ խնդրեց նրան, որ նոր ձայնասկավառակ գնի։ Շատ հաճույքով կարդացի պատմվածքը և վստահ եմ, որ նորից ու նորից կկարդամ։

Պատմվածքը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *