Լանդշաֆթագիտական մեթոդներ

1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։ — ստացիոնար — ամենօրյա ուսումնասիրություն։

2. Դաշտային հանույթի մեթոդ։ — նմուշ, որը վերցվում է դաշտից լաբորատորիայում ուսումնասիրելու համար։

3. Փորձագիտական մեթոդ։ — լաբորատորիայում արհեստականորեն ստեղծված երևույթ, որը նախատեսվում է ուսումնասիրության համար։

4. Լաբորատոր մեթոդ— Դաշտում հավաքված նմուշները, լաբորատորիայում ենթարկվում է ուսումնասիրման։

5. Համեմատական մեթոդ— Համեմատական մեթոդով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերությունն ուև դրանց պատճառները։

6. Քարտեզագրման մեթոդ— Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը՝ քարտեզահանումն է՝ տարածքի լանդշաֆտային պատկերի տեղադրումը թղթի վրա։

7. Աերոտիեզերական լուսանկարների մեթոդ։ — տիեզերքից լուսանկարների միջոցով ուսումնասիրություն

8. Նկարագրական մեթոդ։ — հին մեթոդ է, որը կիրառվում է լանդշաֆտը նկարագրելու համար

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ։ — կուտակվում է ինֆորմացիա և եզրակացություն կատարվում

10. Գծանկարչական մեթոդ— Երբեմն անհրաժեշտ է զանազան գծագրերի, բլոկդիագրամների, նկարնարի միջոցով պատկերացումներ տալ երևույթի, առարկայիչ վերաբերյալ։

11. Վերադրման մեթոդ— Այս մեթոդի էություւնն այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։ Սա շատ ընդունված է քարտեզագրման դեպքում։

12. ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Սա այն մեթոդն է, որն օգտագործում է լանդշաֆտների երկրաֆիզիկական, օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները, պարզ նկատվում է, որ որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է: Ձգողական ուժերը ուսումնասիրում է երկրաֆիզիկան:

13. ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Լանդշաֆտային ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ` հակառակը:

14. ՀՆԷԱԼԱՆԴՇԱՖՏԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդով պարզում են , թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվում է ապագան:

15. ՔԱՆԱԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը:

16. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմատիկական , հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնութամբ: Օր․ բանաձևի օգնությամբ հաշվում են Կորիոլիսի ուժը, ըստ որի հյուսիսային կիսագնդում շարժվող մարմինը շեղվում է աջ, հարավային կիսագնդում` ձախ:

17. ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴ: Մոդելավորումը այն պրոցեսն է, երբ արհեստական եղանակով ստեղծվում է երևույթների կամ առարկայի նպատակը`ուսումնասիրելու նպատակով: Մոդելավորումը կարող է լինել նկարագրական, քարտեզագրական, գրաֆիկական, բլոկ-դիագրամի ձևով, սիմվոլիկ, դատողական, մաթեմատիկական և այլն:

18. ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՄԵԹՈԴ: Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրերի փոխհարաբերությունները օր. Արեգակի ճառագայթային հաշվեկշիռ, ջրաջերմային հաշվեկշիռը և այլն:

19. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *