Լանդշաֆտերի սոցալ-տնտեսական ֆունկցիա

Գյուղատնտեսական-Սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը։

Անտառտնտեսական— Դիցուք ընդարձակ տարածության վրա անտառատնակում է կատարվում, ոռոհման ցանց ստեղծվում, որը կատարում է սանիտարական ծառահատում, փայտանյութը մի հատվածում բնաքկավայր են հիմնում, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ և որսորդությամբ։

Լեռնարդյունաբերական— Ենթ․ հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր։ Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինատ։ Նոր ստեղծված նմարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը։

Ռեկրեացիոն-Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա։

Տրանսպորտային-Այս լադշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան։ Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին։

Ռազմաստրատեգիական-Լանդշաֆտը վերափոխում է այն հաշվով, որ պաշտպանական հզորությունը ուժեղացվի, կառուցվում են զորանոցներ, ճանապարհներ, ռազմական նշանակության օբյեկտներ։

Ուսումնական-Լանդշաֆտը կարող է ծառայել ուսունական գործին։

Արդյունաբերական-Կան արդյունաբերության շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոներ են արտանետում։ Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու, ավելի ապահով վայրերում, որպեսզի թափոնները քաղաք չհասնեն։

Մարդածին— Լանդշաֆտները կարող են լինել նաև բազմաֆունկցիոնալ․ մեծ քաղաքներն այդպիսին են։ Բոլոր դեպքերում մարդը պետք է հանգամանորեն ուսումնասիրի լանդշաֆտը, իմանա նրա առանձնահատկութույունները և աշխատի կարգավորելն դրանց բաղադրիչների հակադրություններն ու անցանկալի գործոնները։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *