Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունք

ՀՀ Սահամանադրություն

Աշխատանքային օրենսդրություն

Աշխատանքային օրենսգիրք

Դասանյութ՝ Իրավագիտություն /250-263/

Առաջադրանք՝

Որո՞նք են աշխատանքային իրավունքի աղբյուրները:

Աշխատանքային իրավունքի գլխավոր աղբյուրը ՀՀ Սահմնադրությունն է։ Աշխատանքայի իրավունքի հաջորդ աղբյուրը աշխատանքային օրենսգիրքն է, որը ընդունվել է 2004թ․ նոյեմբերի 9-ին։ Աշխատանքային իրավունքի հաջորդ աղբյուրներն են օրենքները։ Աշխատանքային իրավունքի աղբյուր են նաև ենթաօրենսդրական ակտերը։ Այդպիսիք են՝ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ՀՀ նախագահ հրամանգրերը, ՀՀ կառավարության որոշումներրը, նախարարաությունների և գործադիր իշխանության այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը։

Սահմանե՛լ աշխատանքային իրավահարաբերություններ հասկացությունը:

Աշխատանքային իրավահարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի՝ աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որոկավորմամբ կամ պաշտոնում աշխատանք) ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ։

Ո՞վ է համարվում աշխատող:

Աշխատողը աշխատանքային օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք՝ ըստ որոշակի մասնագիտությամբ, որակավորման կամ պաշտոնի։

Որո՞նք են աշխատողի աշխատանքային պարտականությունները և իրավունքները:

Աշխատողի աշխատանքային պարտականություններն ամրապնդված են աշխատանքային օրենսգրքի 216 հոդվածում․ ըստ որի աշխատողը պարտավոր է՝

  1. Բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձված պարտավորությունները,
  2. պահպանել կազմակերպության նեքին կարգապահական կանոնները․ աշխատանքային կարգապահությունները,
  3. կատարել աշխատանքի սահմանված նորմաները,
  4. պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները
  5. բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը:
  6. գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին։

Ո՞վ է համարվում գործատու:

Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը։

Որո՞նք են գործատուի իրավունքները

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, գործատուն իրավունք ունի ՝

  1. Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատողների հետ կնքել, փոխել և լուծել աշխատանքային պայմանագիր,
  2. աշխատողներից պահանջել կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները և պահպանելու ներքին աշխատանքային կարգապահության կաննոները,
  3. խրախուսել աշխատողներին բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար,
  4. աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների նկատմամբ կիրառել կարգապահական և նյութական պատասխանատվության միջոցներ,
  5. ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր,
  6. վարել կոլեկտիվ բանակցություններ և կնքել կոլեկտիվ պայմանագրեր,
  7. ստեղծել գործատուների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ կամ միավորվել դրանց մեջ,
  8. սահմանել աշխատողի աշխատանքային պայմանները և այլն:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *