Մարդկային ռեսուրսների կառավարում

HR մասնագետը աշխատող է, ով ղեկավարում է մարդկային ռեսուրսները ընկերությունում:

HR կամ Մարդկային ռեսուրսների կառավարման թիմը բիզնես կառույցների ստորաբաժանում է, որի նպատակն է կազմակերպել և կառավարել կադրային գործընթացները ընկերությունների համար։

Ընկերության համար HR-ը կարևոր գործիք է՝ հուսալի թիմ ստեղծելու և բիզնեսի բոլոր նպատակներին արդյունավետ ձևով հասնելու համար:

Նրանց գործունեության նպատակն է օգնել ընկերության աշխատակիցներին պահպանել մոտիվացիան

Մարդկային ռեսուրսները ցանկացած կազմակերպության կարևորագույն մղիչ ուժն են, և
յուրաքանչյուր կազմակերպության խնդիրն է ստեղծել մարդկային ռեսուրսների կառավարման գործուն համակարգ:

Մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական գործառույթներն են՝

  1. . մարդկային ռեսուրսների ռազմավարական պլանավորում,
  2. աշխատակազմի համալրում (հավաքագրում և ընտրություն),
  3. մասնագիտական կողմնորոշում և հարմարում (ադապտացում),
  4. գնահատում և կատարողականի կառավարում,
  5. մասնագիտական զարգացում/ուսուցանում և վերապատրաստում,
  6. պաշտոնուղու (կարիերայի) պլանավորում,
  7. փոխհատուցման և պարգևատրման համակարգերի կազմակերպում,
  8. աշխատանքային հարաբերությունների կարգավորում և կոնֆլիկտների կառավարում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *