Բյուրականի զբոսաշրջային պոտենցյալը

Աշտարակի տարածաշրջանի բնակավայրերում կան այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բավարարել տարբեր ճաշակներ եւ նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների պահանջարկը: Աշտարակի շրջակայքում են ցրված միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Սաղմոսավանքը, Օհանավանքը։ Այս տարածքում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը:
Փաստն այն է, որ տարածաշրջանը կենտրոնացած է հիմնականում ներքին տուրիզմի վրա: Ճիշտ է, վերջին շրջանում արտասահմանյան տուրիստներին ներգրավելու առումով որոշ ակտիվություն նկատվում է՝ շնորհիվ տուրիստական ուղղվածություն ունեցող ընկերությունների: Բյուրականի աստղադիտարանի առկայության հնարավորությունը: Այն կարող է դառնալ տուրիստական կենտրոն՝ ապահովելով մեծ թվով զբոսաշրջիկների հոսք դեպի բնակավայր:

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ, Աստղադիտարանի առաջին տնօրենի` Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ։Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Բյուրականի աստղադիտարան անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։

Հայաստանում խխունջի առաջին ու միակ ֆերման Բյուրականում է: Եվրոպայից ներկրված խխունջների համար այստեղ ստեղծել են հատուկ պայմաններ: Վահե Հախվերդյանի համար խխունջաբուծությունը յուրատեսակ հոբբի է։ Խխունջաբույծ դառնալու պատմությունն էլ սկսվել է ընդամենը մեկ զանգից։ Արտասահմանում ապրող ընկերները Վահեին խնդրել էին հետաքրքրվել՝ արդյո՞ք Հայաստանում խխունջաբուծությամբ զբաղվողներ կան։ Պարզել էր՝ չկան։

«Չրի տունը» ագրոտուրիզմի համար նախատեսված համալիր է։ Այստեղ արտադրվում են ելակի, սնկի, ծիրանի, սալորի չորամրգեր։ Արդեն վեց տարի գործող արտադրամասը աշխատանքով է ապահովում Բյուրականում ապրող շուրջ երեսուն կանանց։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *