Էջմիածին

Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածին այժմ հայտնի է որպես Էջմիածին։ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։

Էջմիածինն անվանում են «սուրբ քաղաք», քանի որ այն համարվում է երկրի «հոգևոր մայրաքաղաքը»: Ժամանակին այն եղել է երկրի ամենամեծ քաղաքներից մեկը և Հին Հայքի մայրաքաղաքը: Հին Էջմիածնի տարածքը բնակեցվել է մ.թ.ա III դարից:

Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը ստեղծվել է 1964թ.: Նրա դահլիճներում և պահոցներում ցուցադրվում և պահպանվում են տասնյակ հազարավոր նմուշներ, հսկայական ազգագրակա նյութ: Սկզբնական շրջանում թագարանի նյութերի համալրումը կատարվել է աշակերտների, ուսանողների և հավաքչական աշխատանքների շնորհիվ:

Մայր Տաճարի թանգարանը գտնվում է տաճարի հարավ-արևելյան մասում: Այն կառուցել է 1869 թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը` Ռուսաստանի հայ համայնքի միջոցներով: Շինությունը ձգվում է Մայր Տաճարի ավագ խորանի ողջ լայնությամբ` հարավային և արևելյան կողմերով: Մինչ թանգարանի կառուցումը ավանդական սրբազան մասունքները պահվել են բեմի հետևում գտնվող Մայր Տաճարի սրահներում և արևելյան պահոցներում:

«Ռուբեն Սևակ» թանգարան

Թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավային մասում՝ սարկավագաց կացարանի երկհարկանի շենքի առաջին հարկում: Շենքը կառուցվել է 18–րդ դարում ՝ Ղազար Ջահկեցի կաթողիկոսի օրոք (1737-1751 թթ.), և կոչվել նրա անունով՝ Ղազարապատ: Սկզբանական շրջանում առաջին հարկը ծառայել է որպես հյուրատուն և հյուրասրահ, իսկ երկրորդ հարկը՝ կացարան ճեմարանականների և ուխտավորների համար:

Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, գործում է որպես Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ 1948 թվականից։ Թանգարանը գտնվում է Էջմիածնում, այն տանը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *