ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 29-35/

Առաջադրանք՝

  • Պետական ապարատ:

Պետական ապարատը (մեխանիզմը) պետական մարմինների համակարգ է, որը պրակտիկորեն իրականացնում է պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները։ Առանց պետական ապարատի չի կարող լինել պետություն։

  • Պետական մարմին:

Պետական ապարատի առաջնային տարրը պետական մարմինն է։ Պետությունն իր գործառույթները իրականացնում է պետական մարմինների մարմինների միջոցով։ Պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և հարաբերականորոն ինքնուրույն մասն է, որը հանդես է գալիս պետության անունից և նրա հանձնարարությամբ մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը, օժտված է իշխանական լիազորություններով, ունի համապատասխան կառուցվածք և գործում է իրեն բնորոշ ձևերով և մեթոդներով։

  • Պետական մարմինը բնորոշող հատկանիշները:

Պետական մարմնին բնորոշ հատկանիշներն են․

  1. Պետական մարմինը պետական ապարատի բախկացուցիչ և կազմակերպորեն առանձնացված մասն է։ Հնարավոր չէ լինել պետական մարմին և միարժամանակ որպես բաղկացուցիչ մաս չմտնել պետական ապարատի մեջ։ Պետական ապարատում պետական մարմինն ունի կազմակերպական առանձնացվածություն և հարաբերական ինքնուրույնություն, որն ամրապնդված է համապատասխան նորմատիվ իրավական ակտով։
  2. Յուրաքանչյուր պետական մարմին կազմավորվում է պետության կողմից սահմանված կարգով։ Այսպես ՀՀ նախագահը և ՀՀ ազգային ժողովը ընտրվում են, ՀՀ կառավարությունը կազմավորում է նշանակման միջոցով։
  3. Պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս գործում է պետության անունից և նրա հանձնարարությամբ։
  4. Պետական մարմինն օժտված է պետական իշխանական լիազորություններով, որոնք իրենց արտահայտությունն են գտնում պետական մարմնի իրավասության մեջ։ Պետական մարմնի իրավասությունն իրենից ներկայացնում է մարմնի գոռծառնությունները և լիազորությունները (իրավունքն ու պարտականությունները), որոնք նա իրականացնում է իր տնօրինմանը վերապահված առարկաների նկատմամբ։ Պետական մարմինների իրավասությունը սահմանվում է Սահմանադրությամբ, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով։
  5. Պետական մարմինը մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը։ Այսպես ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նա հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։
  6. Յուրաքանչյուր պետական մարմին գործում է կազմակերպական իրավական որոշակի ձևերով ու մեթոդներով։ Այսպես ՀՀ ազգային ժողովը գործում է որոշակի ձևերով ու մեթոդներով։ Այսպես ՀՀ ազգային ժողովը գործում է նիստերի միջոցով, ՀՀ կառավարությունը նույնպես գործում է նիստերի միջոցով։
  • Պետական մարմիներ՝ օրենսդիր, գործադիր, դատական:

Ըստ ստեղծման կարգի և նրանց կողմից լուծվող խնդիրների բնույթի պետական մարմինները լինում են․

  • օրենսդիր մարմիններ
  • գործադիր մարմիններ
  • դատական մարմիններ

Օրենսդիր մարմինները իշխանության ներկայացուցչական մարմիններն են, որոնք կազմավորվում են բնակչության կողմից ընտրությունների միջոցով, գործում են նրա անունից և պատասխանատու են բնակչության առջև։ Օրենսդիր մարմինն ընդունում է օրենքներ, համապարտադիր վարքագծի կանոններ, որոնք պետք է կենսագործվեն գործադիր մարմինների կողմից և որոնք հիմք են հանդիսանում դատական իշխանության գործունեության համար։ Ժամանակակից պետություններում օրենսդիր մարմին հանդես է գալիս պառլամենտը։ Մի շարք երկրներում այն այդպես էլ կոչվում է օրինակ Անգլիա, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա։

Գործադիր մարմինները պետական ապարատի բաղկացուցիչ մասն են։ Պառլամենտը հիմնականում զբաղված է օրենքներ ընդունելով։ Այն չի կարող իր ընդունած օրենքները կենսագործել կյանքում, այդ պատճառով էլ պետական ապարատում ստեղծվում են հատուկ մարմիններ, որոնց գլխավոր զբաղմունքը օրենքների կիրառումն է, դրանց կենսագործումը, գործադիր կարգադրչ գործունեություն իրականացնելը։ Գործադիրն իրենից ներկայացնում է բազմաթիվ մարմիններից բաղկացած համակարգ, որի օղակնեը միմիյանց հետ գտնվում են ենթակայության, ղեկավարման, կոորդինացման, վերադասության և այլ հարաբերություններում։ Ժամանակակից պետություններում գործադիր իշխանության ղեկավարը հաճախ հանդես է գալիս որպես պետության գլուխ։ Գործադիր իշխանության համակարգում գլխավոր դերը պատկանում է կառավարությանը, որը բարձրագույն գործադիր կարգադրիչը մարմին է, և իրականացնում է երկրի կառավարումն անմիջականորեն։

Պետական ապարատի բաղկացուցիչ մասն են կազմում դատական մարմինները, որոնք իրականացնում են արդարադատության քրեական, քաղաքացիական և վարչական գործերով, քննելով տվյալ պետության օրենքներով սահմանված դատավարական կարգով։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *